Բաժիններ՝

ԱՄՆ-ն Մերձավոր Արևելքում իր ուժերի թվաքանակը հասցրել է 43 000-ի. AP

ԱՄՆ-ն մեծացրել է իր ռազմական ներկայությունը Մերձավոր Արևելքում՝ ևս մի քանի հազար զինվորների ուղարկելով այնտեղ։ Այժմ տարածաշրջանում տեղակայված է 43 000 ամերիկացի զինծառայող։

Այս մասին հաղորդում է The Associated Press գործակալությունը։

Ըստ հրապարակման՝ Մերձավոր Արևելքում սովորաբար տեղակայվում է մոտ 34 000 ամերիկացի զինծառայող, սակայն Իսրայելի և Լիբանանի միջև աճող լարվածության պատճառով Պենտագոնը որոշել է խմբավորումն ուժեղացնել ավիակիր հարվածային խմբով։ Արդյունքում, տարածաշրջանում ամերիկյան ուժերն ամրապնդվել են «մի քանի հազար զինվորականներով, ավելի քան 10 նավերով, կործանիչներով և այլ թռչող սարքերով», իսկ նրանց թվաքանակը հասել է 43 000-ի։

Հոկտեմբերի 1-ին ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինն իր իսրայելցի պաշտոնակից Յոավ Գալանտի հետ հեռախոսազրույցում հայտնել էր, որ Միացյալ Նահանգները մեծացրել է իր ուժերի մարտունակությունը Մերձավոր Արևելքում իրադրության սրման ֆոնին։

Պենտագոնի մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդերը հայտարարության մեջ նշել է, որ ԱՄՆ-ն տարածաշրջանում շարունակում է պահպանել զգալի ռազմական ներուժը։ 

Վերջին օրերին Իսրայելի հարձակումները Լիբանանի վրա, «Հեզբոլլահ»-ի ղեկավար Հասան Նասրալլահի և շարժման այլ բարձրաստիճան ղեկավարների սպանությունը, Իրանի կողմից Իսրայելի վրա ավելի քան 180 հրթիռ արձակելը մեծապես սրել են իրավիճակը Մերձավոր Արևելքում՝ լայնամասշտաբ պատերազմի մտավախություններ առաջացնելով։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031