Գերմանիան զենք կմատակարարի Ուկրաինային՝ չնայած այն հանգամանքին, որ դա հակասում է «անվտանգության այն փիլիսոփայությանը», որին Բեռլինը միշտ հավատարիմ է եղել:
Ղարաբաղի հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դե ֆակտո անվավեր է,- ասել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հայտարարության բոլոր կողմերը պետք է խստորեն հետևեն դրա տառին և ոգուն, ինչպես նաև իրականացնեն ստանձնած պարտավորությունները:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ադրբեջանագետ Գառնիկ Դավթյանն է:
ՌԴ խաղաղապահների կողմից քսանյոթ դիտակետերում իրադրության շուրջօրյա մոնիթորինգ և կրակի դադարեցման ռեժիմի պահպանման վերահսկողություն է իրականացվում:
Գերմանիայի դաշնային ցանցային գործակալության ղեկավար Կլասս Մյուլլերը հայտարարել է, որ Գերմանիայի գազի այլընտրանքային աղբյուրները եւ պաշարները կբավականացնեն մինչեւ ամառվա վերջ-սեպտեմբերի սկիզբ, եթե Ռուսաստանը «վաղը» դադարեցնի գազի մատակարարումները։
Ապրիլի 12-ին մեկնարկած ԱԺ քառօրյայի աշխատանքներին խորհրդարանական «Հայաստան» և «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցությունները չեն մասնակցել. ընդդիմադիրներն այսօր նիստը սկսելուց անմիջապես հետո բոյկոտեցին քառօրյայի աշխատանքները ևմեկնեցին Արցախ՝ Արցախի անվտանգությունը համարելով քաղաքական օրակարգի թիվ մեկ հարցը։
Նա հիշեցրել է, որ Համաշխարհային բանկը հիմնադրվել է 1944-ին, որպեսզի օգնի վերականգնել Եվրոպան Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ռազմածովային նավատորմի խոսնակ, լեյտենանտ Մարկ Լենգֆորդը նշել է, որ «Աբրահամ Լինքոլն» ավիակրի գլխավորած խմբավորումը գործում է Ճապոնիայի ծովային ինքնապաշտպանության ուժերի հետ միասին:
Ադրբեջանական տելեգրամ ալիքները գրում են, որ Քարագլխի հատվածում ռուս խաղաղապահների և ադրբեջանցի զինծառայողների միջև վիճաբանություն է տեղի ունեցել:
«Մենք հիմա պետք է ազատվենք հանածո վառելիքներից, այլ ոչ թե սպասենք անարդյունավետ և դանդաղ պատժամիջոցների», – գրառման մեջ մեջբերում է Greenpeace-ի կլիմայի և էներգետիկայի քարոզիչ Օլի Տայնենը:
«Եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնվում են, որ Արցախը պետք է զուտ մշակութային ինքնավարություն ունենա Ադրբեջանի կազմում իր նոյեմբերի 10-ի սահմաններով, այսինքն՝ առանց Հադրութի շրջանի, Մարտակերտի գյուղերի ու Շուշի քաղաքի, ապա, բնականաբար, հարց կառաջանա, որ եթե կողմերը համաձայնվել են, կոնֆլիկտ չկա, հետևաբար՝ խաղաղապահ առաքելության կարիք չկա»,- ասաց նա:
Ամերիկայի Միացյալ Նահանգները պատրաստ է ներգրավվել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններին երկկողմ ձևաչափով և նույն կերպ մտածող գործընկերների հետ, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ տևական և համապարփակ խաղաղության հարցում այդ երկրներին օգնելու նպատակով:
Թուրքիայում ձերբակալման որոշում է կայացվել թուրք նախկին լողորդ, ամերիկաբնակ Դերյա Բույուքունջուի նկատմամբ, ով ավելի վաղ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը վարակվել է կորոնավիրուսով:
ՆԱՏՕ-ի գաղտնի մոնիթորինգային խումբը, որի մեջ մտնում են ռումինական Nordstarsupport Group-ի աշխատակիցները, աշխատանքն է սկսել Օդեսայում. խմբի խնդիրը Սեւ ծովում ռուսական նավերի հսկումն է: Այդ մասին ՌԻԱ Նովոստիին հաղորդել է Ռուսաստանի ուժային գերատեսչությունների մի աղբուր՝ վկայակոչելով ուկրաինական զորքերում իր ինֆորմատորներին:
Ֆիլիպիններում «Մեգի» փոթորկի հետեւանքով զոհվածների թիվը հասել է 42-ի: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել է France-Presse գործակալությունը՝ վկայակոչելով հանրապետության իշխանությունների հրապարակած ամփոփագրերը։
Իրանում Աֆղանստանի գործերի ժամանակավոր հավատարմատարին ապրիլի 12-ին կանչել են Իրանի արտաքին գործերի նախարարություն (ԱԳՆ): Ինչպես հաղորդել է Fars գործակալությունը, նրան հայտարարվել է վճռական բողոք եւ հայտարարվել է Քաբուլում Իրանի դեսպանության հյուպատոսական բաժնի գործունեության դադարցեման մասին մինչեւ նոր կարգադրությունները։
Ապրիլի 12-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը հանդիպել է Թուրքիայի գլխավոր շտաբի հետախուզության պետ, կորպուսի գեներալ Ռաֆեթ Դալկիրանի գլխավորած պատվիրակության հետ:
Ուկրաինայում սնուցվող հակառուսական ուժերի հետ բախումն անխուսափելի էր, պարզապես ժամանակի հարց էր։ Երեքշաբթի նման կարծիք է հայտնել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը «Վոստոչնի» տիեզերակայանում ներքին տիեզերական արդյունաբերության աշխատակիցների հետ զրույցի ժամանակ, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ռոսավիացիա»-ն ութերորդ անգամ երկարացրել է 11 օդանավակայանների փակումը Ռուսաստանի հարավում՝ այժմ Մոսկվայի ժամանակով մինչեւ ապրիլի 19-ը ժամը 03:45-ը: Այդ օդանավակայաններում թռիչքներն արգելվել են փետրվարի 24-ից։
168.am-ը իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանից հետաքրքրվեց՝ ակնհայտ էթնիկ զտման վտանգի տակ գտնվող Արցախի անորոշ կարգավիճակի պարագայում դելիմիտացիայի և դեմարկացիայի գնալն ի՞նչ հետևանքներ կունենա, և ինչո՞ւ քաղաքակիրթ Եվրոպան չի նկատում Հայաստանին ու Արցախին ուղղված անվտանգային սպառնալիքները:
Լեհաստանում արգելափակում են ՌԴ դիվանագիտական ներկայացուցչության տեղեկատվական գործունեությունը: Այդ մասին հայտարարել է Վարշավայում ՌԴ դեսպան Սերգեյ Անդրեւեւը:
Հեռահաղորդակցությունների սարքավորման ֆիննական արտադրողը՝ Nokia-ն, հայտարարել է, որ հեռանում է ռուսաստանյան շուկայից: Այդ մասին ասվում է ընկերության մամուլի տեղեկագրում: «Ուկրաինա ներխուժման առաջին օրերից Nokia-ի համար հստակ է եղել, որ հետագա ներկայությունը Ռուսաստանում հնարավոր չէ:
ԱՄՆ-ը եւ Հնդկաստանը մինչեւ տարեվերջ «պաշտպանական փոխանակություն» կկատարեն տիեզերական ոլորտում ռազմական գերատեսչությունների միջեւ:
Ֆրանսիան վերահաստատում է իր լիակատար հանձնառությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը ինչպես երկկողմ հիմքով, այնպես էլ որպես Եվրամիության խորհրդի նախագահ և Մինսկի խմբի համանախագահ։
ԱՄՆ-ի եւ Կորեայի Հանրապետության զինվորականներն ապրիլի 12-ին սկսել են հակաճգնաժամային կառավարման շտաբային վարժանքներ, որոնք կնախորդեն ապրիլի 18-ից մինեւ 28-ը կայանալիք հիմնական համատեղ հրամանատարա-շտաբային վարժանքներին: Ապրիլի 12-ին այդ մասին հաղորդել է Yonhap գործակալությունը։
Կարծում եմ՝ հնարավոր չի լինի, քանի դեռ արցախյան խնդրին որոշակիություն չկա։ Այսինքն՝ Արցախի անվտանգություն, անվտանգության երաշխիքներ, կարգավիճակ․․․ քանի դեռ հստակություն չկա, ցանկացած այլ հարց, այդ թվում նաեւ՝ սահմանների դելիմիտացիա, դեմարկացիա, կարող է պարզապես վերածվել թղթի կտորի եւ հազիվ թե հանգեցնի վերջնական խաղաղության։ Հետեւաբար, ակնհայտ է, որ եթե խոսքը խաղաղության դարաշրջանի մասին է, ինչպես իշխանություններն են ասում, կամ տեւական կայուն խաղաղության մասին, ապա պիտի բուն խնդիրը կարգավորվի, այսինքն՝ Ղարաբաղի հայկական բնակչության անվտանգության երաշխիքների հարցը։
Ուկրաինան 2022 թվականի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Թուրքիայից 30 անգամ ավելի շատ զենք է ստացել։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի իշխանությունները արտաքսում են յուրաքանչյուր սիրիացու, ով չունի անձը հաստատող փաստաթուղթ կամ չի կարող երկարացնել փաստաթղթի վավերականության ժամկետը։
Թուրքիան նախատեսում է մոտ ապագայում սկսել «T129 ATAK» ուղղաթիռների հետաձգված մատակարարումները Պակիստանին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։