Բաժիններ՝

Սինգապուրի վարչապետն աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարն է. Forbes

Սինգապուրի վարչապետ Լոուրենս Վոնգը դարձել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ղեկավարը։ Այդ մասին սեպտեմբերին հաղորդել է Forbes հանդեսը՝ ներկայացնելով ամենաբարձր վճարվող 8 ղեկավարների աշխատավարձերը։

Ըստ հանդեսի տվյալների՝ Վոնգը տարեկան վաստակում է մոտ 1,69 միլիոն դոլար և զգալիորեն առաջ է երկրորդ հորիզոնականում գտնվող Շվեյցարիայի նախագահ Վիոլա Ամհերդից, որը տարեկան ստանում է մոտավորապես 570.000 դոլար աշխատավարձ։

Երրորդ տեղը զբաղեցնում է Ավստրալիայի վարչապետ Էնթոնի Ալբանիզը՝ 413.000 դոլար աշխատավարձով, չորրորդը՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ 400.000 դոլար աշխատավարձով:

Նրանց հաջորդում են Ավստրիայի ֆեդերալ կանցլեր Կառլ Նեհամերը (317.000 դոլար), Նոր Զելանդիայի վարչապետ Քրիստոֆեր Լաքսոնը (311.000 դոլար), Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն (301.000 դոլար) և Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը (293.000 դոլար):

Forbes-ը նաև ներկայացրել է բարձր վարձատրվող ղեկավարների, որոնք ղեկավարում են ոչ թե երկիր, այլ կառույց։ Այսպես, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենին վճարվում է տարեկան 358.000 դոլար աշխատավարձ։ Նման բարձր աշխատավարձ են ստանում նաև ԵՄ այնպիսի բարձրաստիճան պաշտոնյաներ, ինչպիսիք են Եվրոպական խորհրդարանի նախագահը, Եվրոպական խորհրդի նախագահը և ԵՄ Արդարադատության դատարանի նախագահը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս