TripAdvisor-ը՝ աշխարհի ամենամեծ հարթակներից մեկը ճանապարհորդների համար, ներկայացրել է ընթացիկ տարվա ամենապոպուլյար ճանապարհորդական ուղղությունները:
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան մտադիր է «3+3» հարթակի շրջանակում հաջորդ տարածաշրջանային հանդիպումը Թուրքիայում անցկացնել, գրում է ՌԻԱ «Նովոստի»-ն՝ Թուրքիայի ղեկավարի գրասենյակին հղումով։
Թուրքական «Uykusuz» (Անքուն) երգիծական հանդեսի այս շաբաթվա համարի շապիկին ծաղրանկար է հրապարակվել, որը վերաբերում է Թուրքիայում տիրող գնաճի վերաբերյալ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարություններից մեկին։
Սև ծովում, որտեղ հրդեհ է բռնկվել լցանավի վրա, ջրի աղտոտվածության հետքեր չկան, ՏԱՍՍ-ին հայտնել են «Ռոսմորրեչֆլոտ» ընկերության մամուլի ծառայությունում։
ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը ներկայում չի քննարկվում։ Այս մասին, ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, կիրակի El Mundo թերթին տված հարցազրույցում ասել է Իսպանիայի արտգործնախարար Խոսե Մանուել Ալբարեսը։
Լրագրողն ուղիղ եթերում վիրավորական ասացվածք է մեջբերել պալատում գտնվող անասունների մասին՝ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականության համատեքստում։ Նրա խոսքերը լայն արձագանք են գտել սոցիալական ցանցերում։ Մի շարք պաշտոնյաներ, իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներկայացուցիչներ հրապարակավ կոշտ են արձագանքել լրագրողի խոսքերին։
Իրանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 60 մլն 465 հազար 452 քաղաքացի, երկրորդ դեղաչափը՝ 53 մլն 517 հազար 573, իսկ երրորդ, այսինքն` խթանիչ դեղաչափը 14 մլն 269 հազար 799 քաղաքացի:
Չինաստանի մայրաքաղաք Պեկինում հորդորել են բոլոր տեղական շրջաններին պահպանել լրիվ արտակարգ ռեժիմը, քանի որ քաղաքում շարունակվում են գրանցվել կորոնավիրուսի տեղական դեպքեր՝ ձմեռային օլիմպիական խաղերի մեկնարկից երկու շաբաթ առաջ:
«Եվրասիա» հետազոտական կենտրոնը Թուրքիայում անցկացրել է սոցհարցում՝ պարզելու քաղաքացիների նախընտրական կողմնորոշումները։ Հունվարից 9-ից 14-ը Թուրքիայի 26 նահանգի 1260 բնակչի շրջանում իրականացված սոցհարցման արդյունքներն արդեն բերվել են ամփոփ տեսքի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։ Քաղաքացիներին ուղղվել է հետևյալ հարցը. «Եթե լինի արտահերթ ընտրությունը, ձեր կարծիքով ո՞ր դաշինքը կհաղթի»։ Հարցվածների 10 տոկոսը պատասխանել է, որ դեռևս անորոշության մեջ […]
Ամերիկյան լրատվամիջոցները հաղորդում են, որ հունվարի 19-ին Հետախուզությունների դաշնային բյուրոն (ՀԴԲ) խուզարկություններ է անցկացրել Թեքսաս նահանգից առաջադրված, դեմոկրատ կոնգրեսական Հենրի Քուայարի տանը և նրա Թեքսասի նախընտրական գրասենյակում:
Մինչ Ռուսաստան-ՆԱՏՕ դիմակայությունը Ուկրաինայի շուրջ գնալով սրվում է՝ ռուսաստանցի և արևմտյան փորձագետները գնահատում են Լավրով-Բլինկեն բանակցությունների հերթական փուլի արդյունքները: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի Համաշխարհային քաղաքականության Հենրի Քիսինջերի կենտրոնի պրոֆեսոր Սերգեյ Ռադչենկոն «Բի-Բի-Սի»-ին ասել է, որ Ռուսաստանի և Միացյալ Նահանգների դիվանագիտության ղեկավարների ժնևյան բանակցությունը միջանկյալ հանդիպում էր, բայց, ամեն դեպքում, ցանկացած բանակցություն հետագա էսկալացիայից խուսափելու հնարավորություն են տալիս:
2021 թվականի դեկտեմբերի 14-ին՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի, իսկ դեկտեմբերի 16-ին՝ Ֆրանսիայի նախագահ էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ կազմակերպված Փաշինյան-Ալիև հանդիպումներից հետո առաջին անգամ եվրոպական պատվիրակություն է ժամանել տարածաշրջան։
Վրաստանում վերջին 24 ժամում գրանցվել է կորոնավիրուսի 11 հազար 39 նոր դեպք, առողջացել է 5199, մահացել 42 քաղաքացի:
Թայվանի կառավարությունը կարգադրել է խստացնել հսկողությունը՝ օմիկրոն շտամի ներքին փոխանցման դեպքերի աճի պատճառով:
Համավարակի տարածումից ի վեր առաջին անգամ Ճապոնիայում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 50 հազարից ավելի նոր դեպք:
Ղազախստանում հունվարյան դեպքերի փաստերով հարուցվել է 1822 քրեական գործ, որոնցից 116-ը փոխանցվել է հատուկ գործերով զբաղվող դատախազներին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը գոհ է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Շոյգուն ընդունել է բանակցությունների առաջարկը:
Անվտանգության երաշխիքների վերաբերյալ Մոսկվայի առաջարկների փոխանցումից հետո Վաշինգտոնը հիմնականում փորձել է ձգձգել դրանց քննարկումը:
Ինդոնեզիայի Թալաուդ կղզիներում հունվարի 22-ին 6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զինծառայողն ինքնասպան է եղել ռազմական հիվանդանոցում:
Ղրիմը երբեք չի վերադառնա Ուկրաինայի կազմ, հայտարարել է Գերմանիայի ռազմածովային ուժերի հրամանատար, փոխծովակալ Կայ-Ախիմ Շյոնբախը:
Ուկրաինայի ուժայինները Դոնբասում մեկ անգամ խախտել են զինադադարի ռեժիմը:
Սուրենավանում գտնվող հայ-ռուսական բիտումի գործարանից տեղեկություն ստացանք, որ ադրբեջանական նավթային SOCAR ընկերությունը գործարանը գնելու բանակցություններ է վարում՝ վրացի միջնորդների օգնությամբ։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 21-ի առավոտվա դրությամբ կազմել է 342 միլիոն 596․024: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Թուրքական «Hürriyet» լրատվական կայքում հրապարակված հոդվածում ներկայացվել է պոլսահայ համայնքի ներկայացուցիչների վերաբերմունքը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ:
Սերիական արտադրությունը պլանավորվում է սկսել 2024 թվականին: Սարքավորման պատվիրատուները կդառնան շարժական կապի օպերատորները, ինչպես նաեւ խոշոր արտադրական ընկերությունները»,-ասել է Չեմեզովը:
Օրերս Արտաքին հարաբերությունների խորհրդի (Council on Foreign Relations) Կանխարգելիչ գործողությունների կենտրոնը (Center for Preventive Action) հրապարակեց «Կանխարգելիչ առաջնահերթություններ 2022» հետազոտությունը (Preventive Priorities Survey 2022), որն անդրադառնում է գլոբալ հակամարտություններին՝ գնահատելով դրանց բռնկման հավանականությունը ընթացիք տարում և տվյալ հակամարտության կարևորությունն ու ազդեցությունը ԱՄՆ-ի շահերի համատեքստում:
Դելիի ազգային մայրաքաղաքային օկրուգում (ներառում Է Նյու Դելին) հունվարի 21-ին օդի աղտոտման աստիճանը վեց անգամ գերազանցել է անվտանգ մակարդակը: Ինչպես հաղորդել է քաղաքի օդերեւութաբանական դեպարտամենտը, մայրաքաղաքում օդի որակի ինդեքսը կազմել է 372՝ 0-ից մինչեւ 52 նորմայի դեպքում։
74 տարեկան հասակում մահացել է ամերիկացի երգիչ Մայքլ Լի Էդեյը, որն ավելի հայտնի է Meat Loaf կեղծանվամբ։
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ժնևում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ԱՄՆ-ի պետքարտուղար Էնթոնի Բլինքենին հստակ տեղեկացրել է, որ ՌԴ-ի օրինական մտահոգությունների հետագա անտեսումը ամենալուրջ հետևանքներն է ունենալու: Այս մասին նշվում է ՌԴ ԱԳ նախարարության տարածած հաղորդագրության մեջ: