«Նիկոլը, սկսեց «բանակցել» սեփական կետից և ստորագրեց Պրահայում մի թուղթ, որով մեր Արցախը թողեց Ադրբեջանին». Նաիրա Կարապետյան

ԱԺ նախկին պատգամավոր Նաիրա Կարապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է․

««Փակ դռների հետևում մեզ ստիպում են ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը»։ Իլհամ Ալիև, 07.10.2016թ:

Ապրիլյան պատերազմից հետո Սերժ Սարգսյանի գրագետ արտաքին քաղաքականության արդյունքում մենք հաղթեցինք նաև դիվանագիտական ճակատում, և Ալիևը ստիպված էր հնչեցնելու, որ բանակցությունները տանում են դեպի Արցախի Հանրապետության միջազգային ճանաչում:

Իսկ հետո եկավ Նիկոլը, սկսեց «բանակցել» սեփական կետից, բերեց պատերազմ, դավաճանություն, անթիվ զոհեր, գերիներ, խոշտանգումներ, հաշմանդամներ, և Ալիևի այս արտահայտությունից ուղիղ 6 տարի անց՝ 06.10.2022թ. ստորագրեց Պրահայում մի թուղթ, որով մեր Արցախը թողեց Ադրբեջանին…

Արցախն իր ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հայաթափվեց:

Թե բա՝ «ինչ որ պետք ա, էդ էլ բանակցում ենք»»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031