Բաժիններ՝

Մեծ  Բրիտանիան Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցրել անօրինական միգրանտների թվով

Եվրոպայում ամենամեծ թվով անօրինական միգրանտներն ապրում են Մեծ Բրիտանիայում։ Այս մասին հայտնում է The Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով Օքսֆորդի համալսարանի փորձագետների հետազոտությունը։

Ըստ հաշվարկների՝ Միացյալ Թագավորությունում կա մինչև 745.000 անօրինական ներգաղթյալ, ինչը գրեթե երկուսուկես անգամ գերազանցում է Ֆրանսիայի ցուցանիշները, որտեղ կա մոտ 300.000 անօրինական միգրանտ։ Այդ ցուցանիշով երկրորդ տեղն է զբաղեցնում է Գերմանիան, որտեղ ապրում է մինչև 700.000 անօրինական միգրանտ։

Տարեսկզբից Լա Մանշով փչովի նավակներով Մեծ Բրիտանիա է ժամանել 26.600 անօրինական ներգաղթյալ, ինչը 5 %-ով գերազանցում է 2023 թվականի նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Հոկտեմբերի 5-ին 17 փոքր նավակներով անօրինականորեն թագավորություն է մուտք գործել 973 մարդ, ինչն այս տարի մեկ օրվա համար ռեկորդային բարձր ցուցանիշ է:

Լեյբորիստական ​​կուսակցության կառավարությունը, որը ձևավորվել է հուլիսի 4-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո, խոստացել է ակտիվացնել համագործակցությունը ԵՄ երկրների հետ՝ կանխելու անօրինական միգրանտների հոսքը Մեծ Բրիտանիա:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս