ՌԴ ԱԳՆ-ն ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում կոնկրետ քայլերի է անցնում: Ռուսաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան նախօրեին ասել էր, թե Ռուսաստանը Բաքվից և Երևանից պաշտոնական արձագանք է սպասում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցերը վերականգնելու հարցում։
Աֆղանստանում իշխանությունը զավթած «Թալիբան» արմատական շարժման կողմից կազմված կառավարությունում արտաքին գործերի նախարարությունը հունվարի 21-ին ժխտել է ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենի խոսքն աֆղան ժողովրդին միասնական իշխանության ներքո միավորելու որեւիցե մեկի անընդունակության մասին:
վ
Հունվարի 21-ին 5,4 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Մյանմայի եւ Հնդկաստանի սահմանին: Այդ մասին հայտնել է Եվրոպա-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը:
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի առաջարկը Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու միջև բանակցություններ կազմակերպելու վերաբերյալ։
Սաուդյան Արաբիայի ռազմաօդային ուժերը հունվարի 21-ին հարձակումներ են կատարել ռազմական եւ քաղաքացիական օբյեկտների վրա Եմենի այն քաղաքներում, որոնք գտնվում են շիաներ «Անսար Ալլահ» շարժման հուսի խռովարարների վերահսկողության ներքո:
Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի մարտանավերը Արաբական ծովում “CHIRU-2022” ռազմածովային վարժանքների ընթացքում կատարելագործել են փրկություն կազմակերպելը ծովում եւ ծովահենությանը հակազդելը: Այդ մասին հաղորդել են ՌԴ պաշտպանության նախարարությունում:
Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետության նախագահ Էրսին Թաթարն ընդունել է Ադրբեջանի «Ժողովրդահանրապետական կուսակցության» նախագահ Բադրադդին Գուլիևին։
Հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման և սահմանագծման հարցում առաջընթացի հասնելը թույլ կտա էականորեն առաջ շարժվել Երևանի և Բաքվի միջև հարաբերությունների նորմալացման հարցում:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սալվադորի նախագահ Նայիբ Բուկելեի հետ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսում կրկին անդրադարձել է Մոսկվա-Կիև հարաբերություններին: Այս մասին հայտնում է թուրքական yenisafak.com-ը:
Թուրքիան ցանկանում է, որ Հայաստանի հետ բանակցությունների վայրը լինի հենց Թուրքիան կամ Հայաստանը: Այս մասին հայտնում է թուրքական «İhlas» լրատվական գործակալությունը՝ հղում անելով իր դիվանագիտական աղբյուրներին:
Թուրքիայում հանդիպել են ընդդիմադիր առանցքային առաջնորդներ քեմալական «Ժողովրդահանրապետական» կուսակցության ղեկավար Քեմալ Քըլըչդարօղլուն, «Լավ» կուսակցության ղեկավար Մերալ Աքշեները և «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն:
«Սիրիայի դեմոկրատական ուժերի» (ՍԴՈւ) արաբա-քրդական կազմավորումների մարտիկները վերահսկողության տակ են վերցրել մի շրջան, որտեղ գտնվում է այն բանտը, որտեղից փորձել են փախչել «Իսլամական պետություն» խմբավորման ահաբեկիչները՝ ավտոմեքենայով մահապարտի հարձակումից հետո: Այդ մասին հաղորդվում է ՍԴՈւ-ի հայտարարության մեջ։
Հնդկական օվկիանոսի հյուսիսային մասում հունվարի 21-ին սկսվել են Իրանի, Չինաստանի եւ Ռուսաստանի զինված ուժերի «Ծվային անվտանգության գոտի» համատեղ ռազմածովային վարժանքները: Այդ մասին հաղորդում է Mehr գործակալությունը:
Ընդամենը մեկ տարի առաջ Բաքվում կայացած տխրահռչակ և մեզ համար նվաստացուցիչ զորահանդեսի ժամանակ էրդողանական վարչախմբի պարագլուխը ոգևորությամբ խոսում էր հայության դահիճներից էնվերի «լուսավոր հոգու» մասին։
Բոսնիա և Հերցոգովինայի նախագահական խորհրդի սերբ անդամ Միլորադ Դոդիկը համարում է, որ այդ երկրի ներքին խնդիրները կարող են լուծվել միայն Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի, Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի և Խորվաթիայի նախագահ Զորան Միլանովիչի միջնորդությամբ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Թուրքիայի նախկին վարչապետ, իսկ այժմ ընդդիմադիր «Ապագա» կուսակցության ղեկավար Ահմեթ Դավութօղլուն ուշագրավ գրառում է արել Twitter-ում, որտեղ խորհուրդ է տվել դպրոցականներին կամընտրական առարկաներից նախապատվությունը տալ քրդերենին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
ԿԺԴՀ-ն համաներում է հայտարարել երկրի հիմնադիր Կիմ Իր Սենի ծննդյան 110-ամյակի եւ նախկին ղեկավար Կիմ Չեն Իրի ծննդյան 80-ամյակի կապակցությամբ:
Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի երրորդ տարին թևակոխող մարդկությունը զգալի առաջընթաց է գրանցել վիրուսի դեմ պայքարում, սակայն խնդրի վերջնական լուծման համար դեռևս անցնելու երկար ճանապարհ կա: Նման կարծիք է հայտնել Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը:
Ի՞նչ կտա Թուրքիայի հետ սահմանի բացումը Հայաստանի տնտեսությանը: Այս հարցի պատասխանն ամենևին չի պահանջում խորամուխ լինել ցանկությունների, սպասումների, երազանքների մեջ. պետք են ընդամենը տնտեսական վերլուծություններ, հաշվարկներ:
Ժամանակավորապես կարող են արգելվել նաև հանրության համար բաց սպորտային ու մշակութային հաստատությունները, առևտրային կենտրոնները, հասարակական տրանսպորտը, այդ թվում և ներքին ավիափոխադրումները: Կանոնները խախտողները կտուգանվեն:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան ցանկանում է դեմ առ դեմ հանդիպում կազմակերպել Ռուսաստանի Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Ադրբեջանի ԱԳՆ-ն պաշտոնական դիվանագիտական խողովակներով դիմել է Google ընկերությանը՝ պահանջելով հեռացնել Բաքվի վերահսկողության տակ գտնվող Լեռնային Ղարաբաղի տարածքների հայկական անվանումները։
ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ շատ է անհանգստանում Ուկրաինայում հնարավոր հակամարտության մեջ ՆԱՏՕ-ի հավանական ներքաշման պատճառով, եւ հույս էհայտնել, որ Ռուսաստանի իր պաշտոնակից Վլադիմիր Պուտինը գիտակցում է «լայնամասշտաբ միջուկային պատերազմի» մուտալուտ լինելը։
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի դեկան, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։
COVID-19 կորոնավիրուսով վարակման գրանցված դեպքերի թիվն աշխարհում հունվարի 20-ի առավոտվա դրությամբ կազմել է 337 միլիոն 864 հազար 173: Այդ մասին վկայում են Worldometer պորտալի վերջին տվյալները:
Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման հանձնաժողով ձևավորելու վերաբերյալ Երևանի առաջարկներն ըստ էության ընդունելի չեն՝ ինչպես Բաքվի, այնպես էլ՝ Մոսկվայի համար: Հունվարի 14-ի ասուլիսի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը տեղեկացրեց, որ նախօրեին՝ հունվարի 13-ին, շփում է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ:
Աշխատանքի միջազգային կազմակերպությունը (ԱՄԿ, ՄԱԿ-ի մասնագիտացված հաստատություն) հայտարարում է, որ Աֆղանստանում 2021 թվականի օգոստոսին «Թալիբան» ահաբեկչական շարժման իշխանության գալուց հետո ավելի քան կես միլիոն մարդ կորցրել է աշխատանքը։ «Խոսքը միայն երրորդ եռամսյակի վիճակագրության մասին է:
«Արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը կկարողանամ ներկայացնել Միացյալ Նահանգների և եվրոպական գործընկերների ընդհանուր կարծիքը ՝ դիվանագիտական ճանապարհով առաջ շարժվելու հնարավորություններ փնտրելու համար»,-ասել է Բլինկենը՝ Գերմանիային ԱԳ նախարարի խոսնակ Անալենա Բարբոկի հետ համատեղ ասուլիսի ժամանակ:
Կորոնավիրուսը կարող է ընդմիշտ մեզ հետ մնալ, մենք պետք է սովորենք նրա հետ ապրել: Այդ մասին Մեծ Բրիտանիայի առողջապահության նախարար Սաջիդ Ջավիդը հունվարի 20-ին հայտարարել է Sky News հեռուստաալիքով: