Օզգյուր Օզելն Էրդողանին կոչ է անում քայլեր ձեռնարկել Սիրիայում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Օզգյուր Օզելը ընտրողների հետ հանդիպում է անցկացրել հարավային Հաթայ նահանգում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Հավաքի ընթացքում Օզելը նախ ներողություն է խնդրել վերջին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում Հաթայում հաղթանակ չտանելու համար, ապա հայտարարել, որ 20 ամիս անց միասին պայքարելու են հաղթանակի համար:

Բացի ընտրական թեմաներ շոշափելուց, Օզելն անդրադարձել է Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի՝ համաներում շնորհելու որոշմանը և դիմել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին:

«Կարևորում եմ սիրիական վարչակազմի՝ մեզնից պաշտոնական գրավոր նամակի պահանջը: «Օրը կհայտարարենք» ասել են, ես էլ սպասում եմ:

Եթե Էրդողանն ինձնից առաջ գնա՝ ուրախ կլինեմ, եթե խնդիրը լուծի, ուրախ կլինեմ, բայց հիմա հնարավորթյուն կա: Ասադը համընդհանուր ներում է շնորհել, ինչի՞ն ես սպասում:

Իսկույն գնա՛ և անհրաժեշտ քայլեր ձեռնարկի՛ր»,-ասել է ընդդիմադիր կուսակցապետը:

Օզելն անդրադարձել է նաև երկրի միգրացիոն խնդիրներին և շեշտել, որ դրա ֆոնին արաբների նկատմամբ ատելության խոսույթ է ձևավորվում:

«Հաթայում, Մարդինում, Ուրֆայում 6.5 մլն համքաղաքացի է ապրում, որոնց մայրենի լեզուն արաբերենն է, իրենք արաբ են, բայց նաև այս հայրենիքի բարի զավակն են»,- հավելել է նա:

Տեսանյութեր

Լրահոս