
Մասկը ԱՄՆ նախագահի թեկնածու Հարիսին «նեղմիտ» է անվանել

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասկը քննադատել է ԱՄՆ նախագահի թեկնածու Քամալա Հարիսի մտավոր ունակությունները՝ նրան անվանելով նեղմիտ։ Մասկը համապատասխան գրառումը զետեղել է X սոցիալական ցանցի իր էջում։
Նման կերպ նա պատասխանել է մի շարք պահպանողական նահանգներում հղիության արհեստական ընդհատման արգելքի վերաբերյալ Հարիսի հայտարարությանը։ Նա իր նախընտրական քարոզարշավում խոստացել է պաշտպանել կանանց իրավունքներն այս հարցում։ Ըստ Հարիսի՝ ԱՄՆ գործող օրենքները թույլ չեն տալիս իշխանություններին որոշումներ ընդունել տղամարդու մարմնի վերաբերյալ՝ ի տարբերություն կնոջ մարմնի:
Ի պատասխան՝ Հարիսին հիշեցրել են յուրաքանչյուր ամերիկացի տղամարդու՝ հնարավոր զորակոչին գրանցվելու պարտավորության մասին: Եթե դա չարվի, տղամարդը կպատժվի տուգանքով և ազատազրկմամբ։
«Նա նեղմիտ է: Լուրջ եմ ասում: Կատակ չեմ անում»,- քննարկմանը մասնակցելիս գրել է Մասկը։