ՌԴ նախագահը երկկողմ հանդիպումներ կունենա Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ

Ռուսաստանի Դաշնության նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել է, որ նախագահ Վլադիմիր Պուտինը երկու երկկողմ հանդիպում կանցկացնի Փաշինյանի և Ադրբեջանի  նախագահի հետ։

Յուրի Ուշակովը ծանուցել է, որ հոկտեմբերի 8-ին կայանալիք ԱՊՀ գագաթնաժողովից առաջ Վլադիմիր Պուտինը Կրեմլում առանձին երկկողմ հանդիպումներ կունենա  Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ։

«Կքննարկվեն Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման հարցերը․ Ռուսաստանն այստեղ ակտիվ դրական դեր է խաղում»,- ասել է նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031