Ռուսական ԱԷԿ-ներում սադրանքների համար Արևմուտքը դիվերսիոն խմբեր էր պատրաստում. Նարիշկին

ՌԴ արտաքին հետախուզության ծառայության (ԱՀԾ) ղեկավար Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ արևմտյան հատուկ ծառայությունները, առաջին հերթին բրիտանական MI-6-ը, ուկրաինական դիվերսիոն-հետախուզական խմբեր էին պատրաստում ռուսական մի շարք ԱԷԿ-ներում սադրանքների համար:

Աստանայում ԱՊՀ մասնակից պետությունների անվտանգության մարմինների և հատուկ ծառայությունների ղեկավարների խորհրդի 55-րդ նիստում Նարիշկինի ելույթի տեքստը հրապարակվել է ԱՀԾ կայքում:

«Մասնավորապես, MI-6-ը և Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը մշակել են Էլեկտրահաղորդման գծերի պայթեցման գործողություն, որոնք ատոմակայանները կապում են Ռուսաստանի ազգային էներգահամակարգի հետ», – ասել Է Նարիշկինը:

Նա նաև նշել է, որ Կուրսկի մարզի վրա Կիևի ահաբեկչական հարձակման պլանը ներառում էր Կուրսկի ԱԷԿ-ի գրավումն ու ականապատումը:

«Եթե այդ պլանի իրականացումը հնարավոր լիներ, Եվրոպային սպասվում էր էկոլոգիական և հումանիտար աղետ, որը համեմատելի Է Չեռնոբիլի հետ», – ընդգծել է ԱՀԾ ղեկավարը:

Նրա խոսքով՝ ամերիկյան հետախուզական արբանյակներն այս տարվա մարտից զգալիորեն ակտիվացրել են Ուկրաինային սահմանակից ռուսական տարածքներում օբյեկտների մանրազնին նկարահանումները: Հատկապես դիտարկվում են Կուրսկի և Բելգորոդի մարզերում տիրող իրավիճակները։

Նարիշկինը նաև նշել է, որ, ըստ ԱՀԾ հավաստի տեղեկատվության` ՆԱՏՕ-ի երկրների հատուկ ծառայությունները Մերձավոր Արևելքի երկրների տարածքից գրոհայիններ են տեղափոխում հատուկ ռազմական գործողության գոտի Կիևի ռեժիմի կողմից մարտական գործողություններին մասնակցելու համար:ax

Տեսանյութեր

Լրահոս