Արդյոք 2018 թվականի իրադարձությունները, իշխանափոխությունը դավադրությո՞ւն էր Արցախի ու Հայաստանի նկատմամբ, արդյոք այն ծրագրվա՞ծ էր այս կամ այն երկրի հատուկ ծառայությունների կողմից և արդյոք այդ նպատակով Հայաստանում հավաքագրվե՞լ էին կոնկրետ դերակատարներ: Այս և նմանատիպ բազմաթիվ հարցադրումներ արդեն հինգ տարի կասկածի որդի նման կրծում են հայ հասարակության բավական մեծ մասի գիտակցությունը:
Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը ևս Twitter-ում հրապարակում է կատարել Disney Plus-ի կողմից «Աթաթուրք» սերիալի հեռարձակման չեղարկման լուրերի հետ կապված:
«Ադրբեջանն Արցախում ռազմական գործողությունների գնալուց առաջ պետք է մեկուսացնի ռուս խաղաղապահներին, որը տեսականորեն անհնար է և նշանակում է, որ հարձակման ժամանակ ռուս խաղաղապահները դառնում են թիրախ, որովհետև իրենք, այնուամենայնիվ, այդտեղ ապրող մեր հայրենակիցների ֆիզիկական գոյության երաշխավորներն են: Հարձակում ռուս խաղաղապահների վրա՝ նույնն է, թե հարձակում ՌԴ-ի վրա: Դրա համար Ադրբեջանը փորձում է ոչ ռազմական կերպով լուծել խնդիրը՝ տոտալ բլոկադայով մարդկանց հույսն ամբողջովին կտրել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ռազմական փորձագետ Հայկ Նահապետյանը:
Փոքր աղջիկը ծնվել է շրջափակման պայմաններում, ինչից հետո էլ Ռիման թողել է աշխատանքը, որպեսզի կարողանա տանը մնալ և երեխային պահել, դրանից զատ, կրճատվել են նաև աշխատատեղերը։ Աշխատանքը թողնելն է՛լ ավելի է խորացրել խնդիրը՝ զրկվել են եկամտի աղբյուրից, որով նախկինում գոնե մինիմալ հարցերն ի վիճակի էին լուծել։
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Եվրոպային կոչ է արել Ուկրաինայում հակամարտության կարգավորման համար ստեղծարար լուծումներ գտնել: Այս մասին հայտնում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով Սուրբ Աթոռի մամուլի ծառայությունը:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանն է:
Վերջին ամիսներին ինձ դիմել են բազմաթիվ ընթերցողներ և խնդրել գրել Երուսաղեմի Հայոց պատրիարքարանի կողմից Հայկական թաղամասի շուրջ 25 տոկոսը հրեա ներդրողին 98 տարով վարձակալության տալու վերաբերյալ վեճի մասին: Սակայն քանի որ վարձակալության պայմանագրի մանրամասները չէին հրապարակվել, ես չէի կարող գրել այդ մասին:
Պենտագոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ը միշտ հավատարիմ է ՆԱՏՕ-ի երկրների անվտանգության պաշտպանությանը:
Օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում՝ հրթիռների գործով դատապարտվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին ավելի քան 3 ժամ լսելուց հետո, այսօր նրա հարցաքննությունը շարունակվեց փակ ռեժիմով, հատկապես, երբ դեռ երեկ արդեն պայմանավորվել էին որոշ հարցերի քննարկումն անցկացնել փակ դռների հետևում և, բացի այդ, ինչպես Տոնոյանն ինքը հենց նիստի սկզբում հայտարարեց, հարց տվողները նույն անձինք էին, և ընդդիմությունը չէր մասնակցում:
Այս նպատակին հասնելու համար անհրաժեշտ է, որպեսզի պետությունները որոշակի գործընթացներ անցնեն, զարգացնեն լոգիստիկան, լուծեն ֆինանսական հարցերը և պատժամիջոցային սահմանափակումների հետ կապված խնդիրները։
Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մոհամմադ Բաղերին Բելառուսի պաշտպանության նախարար Վիկտոր Խրենինի հետ քննարկել է ռազմական ոլորտում Թեհրանի և Մինսկի միջև համագործակցության հեռանկարները:
Այս սպառնալից հոխորտանքը նա հնչեցրեց օրեր առաջ։ Սարսափելի չարագուշակ է հնչում՝ «կթողնեմ՝ կտեսնեք», եթե, իհարկե, որևէ բան թողնի։ Որևէ մեկը չի կարող այս արարածի իրականացրած որևէ խոստում հիշել, բայց մահ ու ավեր, դժբախտություն ու աղետ՝ ինչքան ասես։
Թուրքիայի նախագահականի տարածած հաղորդագրության համաձայն՝ երկու երկրի ղեկավարները համաձայնության են եկել Պուտինի՝ Թուրքիա այցի հարցում։
ՀՀ Մարդու իրավունքների առաջին պաշտպան, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանն արցախցի Վագիֆ Խաչատրյանի և Արամայիս Բեգլերյանի առևանգումը որակեց միջազգային հանցագործություն, որը պետք է ճանաչվի՝ որպես այդպիսին:
Զորավարժությունները մեկնարկել են Պարսից ծոցի Աբու Մուսա կղզու շրջանում։
Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով Մարդու իրավունքների Եվրոպական դատարան դիմում է ներկայացրել Ռաշիդ Բեգլարյանի իրավունքների պաշտպանության վերաբերյալ
Վերադարձը Հռոմ սպասվում է օգոստոսի 6-ի ուշ երեկոյան:
Հուլիսի 31-ին Լեհաստանի դեսպանն Ուկրաինայի ԱԳՆ էր կանչվել։
Ռուսաստանը շարունակում է շահագրգռված լինել հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ մղելու հարցում և, այն խոսակցությունները, թե Ուկրաինայում Ռուսաստանի Դաշնության հատուկ ռազմական գործողության ֆոնին Մոսկվայի համար արտաքին քաղաքականության որոշ ուղղություններ պակաս առաջնահերթ են դարձել, փաստացի հիմքեր չունեն։
Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ և խոսնակ Օմեր Չելիքը «ամոթալի» է որակել այն, որ Disney Plus-ը ենթարկվել է հայկական լոբբիի ճնշմանը և «Աթաթուրք» սերիալը չի հեռարձակվելու:
Կողմերը գոհունակություն են հայտնել 2022 թ․-ին ապրանքաշրջանառության գրեթե կրկնակի աճի կապակցությամբ
Հուլիսի 26-ից 19 բեռնատարներ հումանիտար բեռով չեն կարողանում Հայաստանից Արցախ օգնություն հասցնել՝ Ադրբեջանը թույլ չի տալիս, արդյունքում՝ 120 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ, ծերեր, հաշմանդամություն ունեցող անձինք, մատնված են սովի։ Այս պահին այդ բեռնատարները Սյունիքի մարզի Կոռնիձոր գյուղի հատվածում են։
Euronews-ին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն անընդունելի է համարել, որ Արցախում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի գրասենյակը ենթարկվում է ոչ թե Բաքվի, այլ Երևանի ներկայացուցչությանը։
Եվրոպայի խորհրդի (ԵԽ) «Լրագրողների անվտանգության հարթակը» միացել է Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ), ինչպես նաև միության գործընկերներ՝ Բրյուսելում գործող լրագրողական երկու միջազգային հեղինակավոր կազմակերպությունների` «International Federation of Journalists»-ի և «European Federation of Journalists»-ի (IFJ, EFJ) հայտարարություններին, որոնք դատապարտել էին ՀՀ իշխանությունների, կառավարության աջակիցների կողմից Երևանում հուլիսի 25-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ասուլիսից հետո սոցիալական ցանցերում և որոշ առցանց լրատվամիջոցներում ծավալված վիրավորանքների և ոտնձգությունների կազմակերպված արշավն՝ ընդդեմ Newday.am լրատվական կայքի հիմնադիր Անի Գևորգյանի և Aravot.am-ի լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի:
Երկրի սահմանները փակ էին նախագահ Մոհամեդ Բազումի պաշտոնանկությանը և նրա պահակախմբի կողմից իրականացված հեղաշրջմանը հաջորդող մեկ շաբաթվա ընթացքում։
Շատ բան կախված է քաղաքական կամքից. Զախարովան՝ Լաչինի միջանցքի բացման մասին
Ռուսաստանը որևէ նախապայման առաջ չի քաշում. Զախարովան՝ Բաքու-Ստեփանակերտ բանակցությունները Եվլախում անցկացնելու՝ ՌԴ-ի պնդման մասին
Միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով առավոտյան ժամը 9։50-ին:
ՌԴ ԱԳ ներկայացուցիչը չպատասխանեց ադրբեջանցիների կողմից Վագիֆ Խաչատրյանի առևանգման ու վերադարձի վերաբերյալ կոնկրտ հարցին
Ռուս խաղաղապահների հասցեին հնչեցված ցանկացած մեղադրանք համարում եմ հակաարդյունավետ. Մարիա Զախարովա