«Փաշինյանը Թուրքիային ակտիվորեն հրավիրում է ստանձնել միջնորդի դեր». Հայկ Մամիջանյան

Այսօր խորհրդարանական խմբակցությունների ճեպազրույցի ժամանակ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն անդրադարձավ Կազանում Փաշինյան-Ալիև հանդիպմանը և հարցին՝ հնարավոր համարո՞ւմ է առաջիկայում խաղաղության պայմանագրի ստորագրումը։

«Զուտ վիզուալ՝ երկու մտերմիկ ընկերների խոսակցություն էր։ Իսկ բովանդակային, մեղք է այդ փաստաթուղթն անվանել Խաղաղության պայմանագիր, այն ՔՊ-ի նախընտրական քարոզարշավի մասն է։ Ասել եմ ու էլի կասեմ՝ ինքը հիմա Ալիևի հետ բանակցում է իր հաջորդ ընտրական քարոզարշավի ժամանակ՝ կարևոր չէ՝ հերթական, թե արտահերթ, «խաղաղություն» բառը որպես կարգախոս օգտագործելու իր իրավունքը։ Ինքը թքած ունի, թե Հայաստանն ինչպես կտուժի, ինչ վտանգների առաջ կհայտնվի, իրեն պետք է այդ բառը։ Իսկ մնացածը, ինչ ասվում է՝ կապված այս փաստաթղթի հետ, դա ուղղակի մեկնաբանել հնարավոր չէ»,- նշեց Հայկ Մամիջանյանը։

Ըստ նրա, իշխանությունը հայտարարում է, թե հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար միջնորդներ պետք չեն, սակայն փաստացի գործընթացները բերում են նրան, որ կարծես թե Թուրքիան է միջնորդական առաքելություն ստանձնում։

«Քիչ առաջ իշխանական պատգամավորներն այստեղ խոսում էին Միացյալ Նահանգների միջնորդական առաքելության մասին, ես ուզում եմ իրենց տեղեկացնել, գուցե խաբար չեն՝ ԱՄՆ-ում 10 օրից նախագահական ընտրություններ են ու ԱՄՆ-ում կա ավանդույթ, որ հեռացող նախագահներն արտաքին քաղաքական ակտիվ գործունեություն չեն ծավալում։ Այնպես որ՝ նորմալ է, ես ավելին չէի էլ ակնկալում։

Կարդացեք նաև

Մանրամասնելով՝ փաստացի պետք է ասենք, որ Փաշինյանն այս կամ այն կերպ մերժեց ամենատարբեր միջնորդական առաքելությունները և այս պահին, ըստ տեսանելի աղբյուրների, ակտիվորեն հրավիրում է Թուրքիային՝ դառնալ հայ-ադրբեջանական բանակցությունների միջնորդ, կամ առնվազն ֆասիլիտատոր»,- եզրափակեց Հայկ Մամիջանյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս