Կողմերը հույս են հայտնել, որ այսօրվա եռակողմ բանակցությունները կլինեն արդյունավետ, ինչը կնպաստի կայունությանն ու խնդիրների համապարփակ կարգավորմանը:
Թուրքիայի կողմից Սոմալիում իրականացվող բազմաթիվ կրթական, մշակութային, հասարակական նախագծերի շրջանակներում այսուհետև թուրքերեն լեզուն մայրաքաղաք Մոգադիշոյի դպրոցներում կներառվի ընտրովի առարկաների ցանկում: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Անկարայում ԱՄՆ դեսպան Ջեֆ Ֆլեյքը կանչվել է Թուրքիայի ԱԳՆ, նրան դժգոհություն է ներկայացվել՝ Ստամբուլում ուրբաթ օրը կայացած հանրահավաքի վերաբերյալ դիվանագիտական ներկայացուցչության դիրքորոշման կապակցությամբ: Այս մասին ՌԻԱ Նովոստիին հայտնել է դիվանագիտական աղբյուրը:
Տղամարդու մոտ նկատվում է ջերմաստիճանի բարձրացում եւ դեմքի բշտիկներ: Տղամարդու վիճակի մասին ստույգ տվյալներ կստացվեն կիրակի երեկոյան կամ երկուշաբթի, հաղորդում է հեռուստաալիքը:
Փետրվարի 24-ին ողջ երկրում սահմանվել է ռազմական դրություն։ Մայիսի 18-ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է երկարացնել այն և համապատասխան օրինագիծ է ներկայացրել Ռադա։
ՊՆ-ի տվյալներով՝ ռուսական զորքերը Ուկրաինայում ռազմական գործողության ընթացքում ոչնչացրել են ԶՈւ-ի գրեթե հազար անօդաչու թռչող սարք:
ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հայտնել է, որ Թուրքիայի մտահոգությունները՝ կապված ՆԱՏՕ-ին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հետ, կարող են կարգավորվել: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Նիկոլն այս կետերը չի հնչեցնելու, քանի ոդ առաջնորդվում է ոչ թե Հայաստանի ու Արցախի, այլ թուրք-ադրբեջանական օրակարգով
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել։ Այս մասին հայտնում է Կառավարության լրատվական ծառայությունը։
Ուկրաինայի իրադարձություններն ու Եվրոպայում անվտանգության մեխանիզմների վերափոխումները միտված են տարածաշրջանում նոր միջազգային կարգի հաստատմանը, որտեղ ակտիվորեն և ընդգծված ռուսամետ դիրքորոշմամբ իր դերակատարությունն է ունենալու նաև Չինաստանը։ Հայաստանը, Ուկրաինան, Վրաստանը, Ադրբեջանը և մյուս փոքր երկրներն այդ վերադասավորումների վրա ազդեցության որևէ լծակ չունեն, սակայն արտաքին քաղաքական սխալ հաշվարկների ու անհեռատես որոշումների արդյունքում կարող են դառնալ այս գործընթացի հիմնական զոհերը։
Մի քանի օր անընդմեջ SOCAR-ի ներկայացուցիչները պնդում են, որ այս որոշումն ունի բացառապես կոմերցիոն նշանակություն, պարզ է, սակայն, որ մեծ կոմերցիան, այն էլ՝ էներգետիկ ոլորտում, որես կանոն կառուցված է քաղաքական նպատակների ու շահերի վրա
ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի կոմիտեի նախագահ, գեներալ Մարկ Միլին շաբաթ օրը հայտարարել է, որ մեծ տերությունների միջև մեծ հակամարտությունների վտանգը մեծացել է։
Տուժածները տեղափոխվել են հիվանդանոցներ։ Ոստիկանությունը հետաքննում է։
Վրաստանում գործազրկության մակարդակն ընթացիկ տարվա առաջին եռամսյակում 2021 թվականի նույն ժամանակահատվածի համեմատությամբ կրճատվել է 2,5 տոկոսային կետով՝ հասնելով 19,4 տոկոսի: Այդ մասին ասված Վրաստանի «Սաքստատ» վիճակագրության ազգային ծառայության՝ մայիսի 20-ին հրապարակված հաշվետվությունում։
Եվրախորհրդարանի փոխնախագահ Կատարինա Բառլին կոչ է արել որոշում կայացնել ԵՄ-ի կողմից Ռուսաստանի դեմ նավթի ծրագրված էմբարգոյի վերաբերյալ՝ առանց Հունգարիայի մասնակցության։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ստորագրել է օրենք Ուկրաինային 40 մլրդ ԱՄՆ դոլարի հավելյալ օգնություն տրամադրելու վերաբերյալ:
Թուրքիայի ու Իսրայելի հարաբերությունների կարգավորմանն ուղղված Անկարայի քայլերին զուգահեռ մեծանում է նաև 2 երկրների միջև առևտրաշրջանառության ու հատկապես Թուրքիայից կատարվող արտահանումների ծավալները:
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը 110 հազար ԱՄՆ դոլար տուգանք է վճարել դատարանի նկատմամբ անարգալից վերաբերմունքի համար։
«Այսօր Արցախում շունչները պահած՝ սպասում են Հայաստանում փոփոխությունների, քանի որ պատերազմից հետո այն իրավիճակը, որը ստեղծվել է Արցախում, շարունակում է մնալ թե՛ սոցիալական հարցերում, թե՛ անվտանգային հարցերում: Բոլորը զգում են, որ եթե այսօր Հայաստանը փորձում է ձեռքերը լվանալ Արցախից, ապա Արցախը մնալու է մեն-մենակ»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանը:
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը մայիսի 2-6-ն Ամերիկայի Միացյալ Նահանգներ կատարած աշխատանքային այցի ընթացքում բազմաբնույթ հանդիպումներ է ունեցել ԱՄՆ Պետդեպարտամենտում, Կոնգրեսում, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունում, սակայն այդ հանդիպումներին խոսք անգամ չի եղել Արցախի կարգավիճակի և ազգերի ինքնորոշման իրավունքի մասին:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ հաստատվել է կապկի ծաղիկով վարակվելու շուրջ 80 դեպք, ևս 50 դեպքի առնչությամբ մասնագետներն ուսումնասիրություններ են անում:
«Փաշինյանի իշխանությունը հրահրեց պատերազմ՝ նախապես իմանալով, որ պարտվելու է՝ ազատվելու Արցախի բեռից։ Մնում է երկրորդ հանգամանքը՝ ռուսական ռազմաբազան։ Վրաստանը նախ ազատվեց ռազմաբազայից, հետո գնաց պատերազմի։ Այս իշխանությունը համարում է, որ գրեթե լուծել է Արցախի խնդիրը, առջևում ռազմաբազայի հարցն է։ Միգուցե կան մարդիկ, որոնք համարում են, որ ռուսական ռազմաբազան պետք է հանվի, բայց Հայաստանի համար դա կործանարար է։ Աբխազիայում աբխազներ են բնակվում, Օսիայում՝ օսեր, իսկ Արցախը մեր պատմական հողն է, այնտեղ հայեր են ապրում, և մենք չենք կարող համեմատվել։ Ի վերջո՝ այս ամենի արդյունքը Հայաստանում Թուրքիայի հայտնվելն ու նրա գերիշխանությունն է»,- ամփոփեց Շավարշ Քոչարյանը:
ՀՀԿ ԳՄ անդամ Դավիթ Հարությունյանը, 168.am-ի խնդրանքով անդրադառնալով այս հայտարարություններին, նկատեց՝ յուրաքանչյուր դեսպանի աշխատանք ունի քաղաքական բովանդակություն, և միշտ չէ, որ նրանց խոսքերն արտահայտում են իրական գնահատականը:
«Լիտվայի նախագահի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը շեշտում է, որ խաղաղությունը միակողմանի չի լինում, իսկ մենք քանի՞ ամիս է՝ նույն բանն ենք կրկնում, ես ինքս մի քանի անգամ ասել եմ Փաշինյանին, որ խաղաղությունն այդպես չեն կառուցում, կամ, որ Նիդեռլանդներում հայտարարում է, որ Արցախը պետք է Ադրբեջանին առանց հայերի, եթե կա այս գիտակցումը, ապա ինչո՞ւ պետք է հետքայլ կատարել մեր կենսական շահերից: Մենք իրավունք չունենք հանձնվելու, քանի դեռ վաղ փուլում է գտնվում հարցը, և քանի դեռ հնարավոր է կասեցնել այս ամենը»,- վստահեցնում է մեր զրուցակիցը:
Կոնգոյի Ժողովրդավարական Հանրապետության հյուսիս-արևմուտքում վերջին 30 օրերի ընթացքում գրանցվել է Էբոլայի վարակից մահվան չորրորդ դեպքը: Այս մասին հայտնել է Կոնգոյում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչը:
«Մոսկվան գործընթացում է ու դեռ կլինի։ Գործընթացները հուշում են, որ միայն պատերազմից հետո Մոսկվան կկարողանա նորովի ներկայանալ ամենուր, միայն պատերազմում հաղթելուց հետո նոր թափով կաշխատի Հարավային Կովկասում։ Իսկ մինչ այդ, եթե Երևանն ու Բաքուն իրենք որոշել են, որ Բրյուսելը ևս պետք է զբաղվի, թող զբաղվի, այդ դեպքում Մոսկվայից ի՞նչ են ակնկալում։ Ակնհայտ է, չէ՞, որ Ռուսաստանի համար պատերազմն Ուկրաինայում հիմնական խնդիրն է բոլոր ճակատներում, դրանից է կախված նաև Հարավային Կովկասի ապագա տեսքը, սակայն այս պահին կանխատեսումներ անելու համար շատ վաղ է»,- ասաց նա։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շվեդիայի վարչապետ Մագդալենա Անդերսոնի հետ՝ քննարկելով երկու երկրների միջև հարաբերություններն ու ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հայտը:
Թուրքիայի դիրքորոշումը ՆԱՏՕ-ին Շվեդիայի ու Ֆինլանդիայի անդամակցության հարցում անփոփոխ է մնալու:
Ուկրաինայում շարունակվող հակամարտությունը կարող է հանգեցնել աշխարհի զգալի մասին սննդամթերքի մատակարարման հետ կապված լուրջ խնդիրների:
Հունաստանը հերքում է Թուրքիայի հայտարարությունն այն մասին, թե հունական կողմը Էգեյան ծովի հատվածում խախտել է թուրքական օդային սահմանը: Այս մասին ասվում է Հունաստանի ԱԳՆ հայտարարության մեջ: