
Փարիզում կայացած համաժողովի ընթացքում Լիբանանի համար մեկ միլիարդ եվրո է հանգանակվել

Լիբանանի հարցով Ֆրանսիայում հոկտեմբերի 24-ին կայացած համաժողովի ընթացքում անսպասելի արդյունքներ են գրանցվել. հանգանակվել է 1 միլիարդ եվրո լիբանանցիների և Լիբանանի բանակի համար։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն France Info ռադիոկայանի եթերում։
Համաժողովը կազմակերպվել էր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի նախաձեռնությամբ։ Բարոն հայտնել է, որ 1 միլիոն եվրոյի հանգանակումը «անսպասելի արդյունք էր, որը մեծապես գերազանցում էր այն, ինչի հույս մենք ունեինք»։
Ֆրանսիայի արտգործնախարարը նշել է, որ այդ գումարը կփոխանցվի ճգնաժամային կենտրոնին և աջակցության կենտրոնին, որը գտնվում է իր գերատեսչության ենթակայության տակ, և լիբանանցիներին կհասնի ՄԱԿ-ի գործակալությունների միջոցով։