«6 ամիս մորս հետ կապ չի եղել». Ստեփանակերտում մահացած հայ կնոջ դուստրը ցանկանում է մորը ՀՀ-ում հուղարկավորել

Հոկտեմբերի 20-ին օկուպացված Ստեփանակերտում մահացած 70-ամյա Վերա Աղասյանի հարազատները պատրաստվում են դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի կնոջ մարմինը Հայաստանում հուղարկավորեն։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 25-ին, NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Վերա Աղասյանի 32-ամյա դուստրը՝ նշելով, որ Վերա Աղասյանը 4 զավակ ունի, սակայն իրենց չի հաջողվել համոզել նրան ու Հայաստան բերել։

«Մայրս գյուղում էր ապրում։ Պատերազմի ժամանակ ես՝ երեք անչափահաս երեխաներիս հետ տեղափոխվեցի Հայաստան, չգիտեի, որ մայրս այնտեղ է մնացել։ Հետո անընդհատ համոզում էի իրեն, որ գար Հայաստան, սակայն նա չէր ցանկանում։ Մայրս հոգեկան առողջության հետ կապված խնդիրներ ուներ։

Մի քանի անգամ նաև Կարմիր խաչի միջազգային կոմիտեին եմ դիմել, սակայն ասել են, որ չեն կարող բռնի ուժով բերել մայրիկիս, եթե նա չի ցանկանում։ Վերջին վեց ամիսների ընթացքում մայրիկիս հետ զրուցել չի ստացվել։ Ես անգամ չգիտեի, որ նա հիվանդ էր։ Մի քանի օր առաջ մահվան մասին իմացա։ Պատրաստվում եմ դիմել Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին, որպեսզի մայրիկիս մարմինը Հայաստան բերեն ու կարողանանք այստեղ հուղարկավորել»,–պատմեց Վերա Աղասյանի դուստրը։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Սեպտեմբեր   Նոյեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031