«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը գրող Լևոն Ջավախյանն է:
Վրաստանում շարունակում են արդիական մնալ այնպիսի խնդիրներ, որոնք բնակչությանը զրկում են լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից: Այս խնդիրները, թերևս, ավելի ակնառու են շրջաններում, համայնքներում և հատկապես սահմանամերձ տարածքներում:
Այսօրվա իրադրությունը ճիշտ գնահատելու և վերլուծելու համար պետք է անդրադառնալ մեր պատմությանը, իսկ այն ապացուցում է, որ բարդ կյանքն առաջացնում է գոյատևման հզոր հոգեբանական մեխանիզմներ, այդ պատճառով հայերս արտակարգ լավ ենք հարմարվում ամեն ինչին։ Անկախ նրանից՝ հայը երկրագնդի որ մասում է գտնվում, միանգամից հարմարվում է իրավիճակին, իսկ օրինապաշտ հայերն ավելի լավ են ապրում։ Այն ազգերը, որոնք ծանր պատմություն ունեն, ստիպված ձևավորել են հոգեբանական այնպիսի մեխանիզմներ, որոնք ապահովում են նրա գոյատևումը։
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Վիտալի Մանգասարյանի դիտարկմամբ, երբ իշխանության ներկայացուցիչները 44-օրյա պատերազմում ունեցած պարտության համար մեղադրում են այս կամ այն գերատեսչությանը, այս կամ այն անձին, նշանակում է՝ նրանք չեն հասկանում, որ պատերազմը վարում է պետությունը՝ իր ամբողջ կառավարման համակարգով: Եթե հասկանում են, ապա ականատես ենք իշխանությունների՝ իրենց վրայից սլաքներն այլ ուղղությամբ տանելու գործընթացի:
«Քանի այս իշխանությունները ղեկին են, Լաչինն էլ կտանք, Սյունիքն էլ, Գեղարքունիքն էլ, Տավուշն էլ, Տիգրանաշենն էլ…»,- Արցախում հերթական զիջումների մասին 168.am-ի հարցադրումներին այսպես արձագանքեց ադրբեջանագետ Արմինե Ադիբեկյանը:
Պորտուգալիայի վարչապետ Անտոնիու Կոշտան հնարավոր է համարել Պիրենեյան թերակղզին Կենտրոնական Եվրոպայի հետ կապող գազատարի կառուցումը՝ շրջանցելով Ֆրանսիայի տարածքը: Այս մասին հայտնում է Observador պարբերականը:
Ըստ գործակալության՝ բնակեցման գործընթացի նախապատրաստումը դիտարկվում է որպես Ադրբեջանի պետական համապատասխան գերատեսչությունների առջև դրված կարևորագույն խնդիրներից մեկը։
Հետաքննությունների դաշնային բյուրոն ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը հայտնաբերել է փաստաթղթերի 11 հավաքածու։ WSJ-ի փոխանցմամբ՝ 4 փաստաթուղթ համարվել է «հույժ գաղտնի», 3–ական փաստաթղթեր էլ՝ «գաղտնի» և «ծածուկ» մակնշումը:
Աֆղանստանի մայրաքաղաքում կանանց ցույցը ցրելու նպատակով թալիբներն օդում կրակոցներ են արձակել, ինչի հետևանքով վիրավորվել է 2 լրագրող: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի բնակիչներին։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանն անդրադառնալով Ալիևի՝ արցախահայության վերաբերյալ երեկվա հայտարարություններին, նշեց, որ Ադրբեջանի ղեկավարն իր հայտարարություններում «ազնիվ» է, քանի որ իր նպատակները չի թաքցնում և ցույց է տալիս, թե ինչ է ուզում անել։ Այսինքն՝ նա չի թաքցնում, որ Արցախը չի տեսնում որպես առանձին միավոր, որպես երկիր, առավել ևս՝ որպես պետություն։
ՄԱԿ-ի միջնորդությամբ կնքված համաձայնագրի շրջանակներում օգոստոսի 13-ին հացահատիկով բեռնված ևս երկու նավ է մեկնել Ուկրաինայի Չեռնոմորսկ նավահանգստից. այսպիսով Ուկրաինայից մեկնած նավերի ընդհանուր թիվը հասել է 16-ի: Այս մասին հայտնում է «Ռոյթերս» գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը։
ԱՄՆ-ը Ուկրաինային չի ուղղորդում, թե ինչպես պետք է մարտական գործողություններ վարել Ռուսաստանի դեմ. հարվածների թիրախները որոշում է Կիևը: Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Պենտագոնի բարձրաստիճան ներկայացուցիչը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հնարավոր է սեպտեմբերին հանդիպում ունենան Նյու Յորքում: Այս մասին հայտնում է թուրքական Sabah թերթը՝ հղում անելով անանուն աղբյուրի։
Սիրիայի հյուսիսում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր «Սիրիայի ազատ բանակի» վերահսկողության ներքո գտնվող որոշ քաղաքներում հակաթուրքական բողոքի գործողություններ են կազմակերպվել։
Նա ավելի քան 60 տարի է նվիրել Էրմիտաժում իր աշխատանքին:
Ինչպե՞ս կարող էին հրեաները գոնե ինչ-որ վարչական-տարածքային կարգավիճակ ունենալ նացիստական Գերմանիայում
Երեկ ՌԴ արտգործնախարարությունից, ի դեպ, հայտարարեցին Փաշինյան-Պուտին-Ալիեւ եռակողմ հանդիպման հնարավորության մասին, որը նախատեսվում է իրականացնել օգոստոսի վերջին:
Ալիևի հիմնական ասելիքն այն է, որ հայերն ու ադրբեջանցիներն արդեն կարող են համատեղ բնակվել, շփվել՝ առանց ՄԻՋՆՈՐԴՆԵՐԻ՝ այս դեպքում՝ ռուսների։
Հարցման տվյալները չեն բովանդակում ճշտումներ, թե դրա մասնակիցները ցանկանում են արդյոք ավելի խիստ կամ ընդհակառակը, ավելի մեղմ ուղեգիծ ուկրաինական հացում:
Այժմ ընթանում է հերթական խթանիչ պատվաստման իրականացման արշավը. չորրորդ դեղաչափն ստացել է 65 տարեկանից բարձր ավելի քան 17 միլիոն մարդ, իսկ զանգվածային իմունացումն, ինչպես սպասվում է, կսկսվի աշնանը:
Մյուս պայմանը, որը Բրյուսելը նույնպես համարում է խտրական, նախատեսում է, որ հարկային արտոնությունները, որոնք 2028 թվականին կհասնեն 100 տոկոսի, կտարածվեն այն կուտակիչների եւ փոխադրամիջոցների վրա, որոնք հավաքվում են երկրում:
Դա 136 տոկոսով ավելի է, քան 2021 թվականի այդ նույն ժամանակաշրջանում
«Մեր ժամանակ նման բան եղե՞լ է, հայ-թուրքական գործընթացում Էրդողանը կամ Դավութօղլուն Ցյուրիխից առաջ կարո՞ղ էր ասել՝ մենք հայ-թուրքական գործընթացը համաձայնեցնում ենք Ադրբեջանի հե՞տ: Սերժի կամ Նալբանդյանի ժամանակ դրանք կարո՞ղ էին նման բան ասել: Շփոթվեցին, մի անգամ փորձեցին ասել, Նալբանդյան Էդիկին ողջ աշխարհով խնդրում էին, ասում էին՝ Դավութօղլուն էլ չի անի, որ գնա՝ պրոտոկոլները ստորագրի»:
Ֆինլանդիայի իշխանություններն այլեւս դատական օգնության հարցումներ չեն ուղարկում Ռուսաստան, ինչը հանգեցնում է ոստիկանական հետաքննությունների եւ դատական գործընթացների ուշացման
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական ակտիվությունը հատկապես 44-օրյա պատերազմից հետո հարավկովկասյան տարածաշրջանում զգալիորեն աճել է. խոսքը վերաբերում է նաև Հայաստանի հանդեպ իրանական հետաքրքրությանը:
Չեռնոգորիայի Ցետինե քաղաքում մի տղամարդ կրակ է բացել մարդկանց ուղղությամբ, որի հետևանքով 11 մարդ զոհվել է, 6 մարդ վիրավորվել: Այս մասին հայտնել է տեղի ոստիկանությունը:
Ավելի վաղ, հունական Greek City Times պարբերականը ծավալուն հոդված էր հրապարակել Ադրբեջանում անկախ լրագրողների հանդեպ բռնաճնշումների առնչությամբ: Greek City Times-ի լրագրողը ներկայացրել էր 2022 թվականին տեղի ունեցած հարձակումները լրագրողների վրա և նրանց սպանությունները Ադրբեջանի սահմաններից դուրս:
Լիտվայի քաղաքական գործիչը Թայբեյը համարել է Վիլնյուսի «շատ մերձավոր բարեկամը» եւ «հուսալի գործընկերը», նշելով, որ երկիրը կշարունակի հնարավորություններ փնտրել Թայվանի հետ տնտեսական համագործակցությունն ամրապնդելու համար՝ իր տնտեսության դիվերսիֆիկացման եւ արտահանական շուկաների ընդլայնման ուղղությամբ ջանքերի շրջանակներում հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում «Դեմոկրատական կուսակցության» նախագահ Արամ Սարգսյանը, խոսելով Արցախի ճանաչման գործընթացի՝ իրենց պահանջի մասին, նշեց՝ Արցախը որևէ մեկն օրինական սուբյեկտ չի համարի այնքան ժամանակ, քանի դեռ առաջին հերթին Հայաստանը դա չի արել, իսկ անելու ձևն Արցախի ճանաչումն է։
Թուրքիայի արժութային պահուստներն ուժեղացնելու նպատակով Անկարայի և Սաուդյան Արաբիայի միջև բանակցություններ են եղել 20 միլիարդ դոլարի ներհոսքի շուրջ։ Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ բրիտանական Middle East Eye պարբերականին տված հարցազրույցում հայտնել է Թուրքիայի Գանձապետարանի և ֆինանսների նախարարության ինչ-որ պաշտոնյա, որի անունը չի նշվում։