Ադրբեջանի հաղթանակը սպառնում է Հայաստանի լինելիությանը. Սապարով

«Հայաստանի հաղթանակն առաջին պատերազմում չէր սպառնում Ադրբեջանի գոյությանը, իսկ Ադրբեջանի հաղթանակը 2020 թվականի պատերազմում սպառնում է ՀՀ գոյությանը»,- այս մասին այսօր «Վրաստանի, ԱՄՆ-ի ընտրությունների, ուկրաինական և Մերձավոր Արևելքի հակամարտությունների ազդեցությունը Հայաստանի անվտանգային իրավիճակի վրա» թեմայով աշխատաժողովի ընթացքում ասաց Աբու-Դաբիի համալսարանի պրոֆեսոր Արսենի Սապարովը։

Նա ներկայացրեց, թե ինչպես են «չեզոք» փորձագետներն անդրադառնում թեմաներին՝ հատկապես ռեգիոնալ, և, թե ինչ փաստերի վրա են կառուցում վերլուծությունները և ինչ փաստեր են դուրս թողնում ուշադրությունից։

Նա որպես օրինակ՝ մատնանշեց, որ հոդվածներից մեկում համեմատական է անցկացվում ԼՂ-ի և Զանգեզուրի միջև։

«ԼՂ-ի և Զանգեզուրի միջև համեմատական է անցկացվում այն դեպքում, երբ հայկական մեծամասնությունը հայտարարել էր, որ ցանկանում է անկախություն Ադրբեջանից, իսկ Զանգեզուրի մասին հեղինակը գրում է, որ այնտեղ եղել է մուսուլմանական մեծամասնություն, որը կրճատվել է։

Կարդացեք նաև

Ամեն դեպքում Զանգեզուրը ներկայացվել է՝ որպես հավասարազոր փաստ ԼՂ-ի հետ, որտեղ կար ադրբեջանական ներկայություն, և համապատասխանաբար համեմատվել են այդ երկու դեպքերը։ Այս հատվածը վերլուծելու համար ինձնից պահանջվեց մի քանի էջ։

Առաջին հերթին՝ ի՞նչ է Զանգեզուրը, բոլորն այդ հարցը տալիս են, սակայն ոչ մեկը չի ասում, թե ինչ է դա։ Զանգեզուրը՝ որպես վարչական միավոր, գոյություն է ունեցել ռուսական կայսրությունում 19-րդ դարում։ Հայաստանի ու Ադրբեջանի սովետականացումից հետո Զանգեզուրը դադարեց գոյություն ունենալ՝ որպես «уезд», քանի որ բաժանվեց Հայաստանի ու Ադրբեջանի միջև»,- ասաց Սապարովը։

Նա նաև շեշտեց, որ խաբերությունը նրանում է, որ այնտեղ ներկայություն են ունեցել հայերի հետ քրդերն ու թաթարները, և Ադրբեջանն ադրբեջանական բնակչության ներքո ներառել է հենց քրդերին և թաթարներին։

«Զանգեզուրը, որը ստացավ Հայաստանը, հայաբնակ էր, ուստի այս մասին համեմատությունները սխալ են»,- ասաց նա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս