Գարո Փայլանը երազում է ադրբեջանցիների հետ կոնյակ խմել Շուշիում, և, որ ադրբեջանցիները հանգիստ անցկացնեն Սևանա լճում

Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը, ով աջակցում է ՀՀ իշխանությունների քաղաքականությանը և վայելում նրանց հավանությունը, օրերս ZOOM քննարկումներից մեկի ժամանակ աղմկահարույց հայտարարություններ է արել։

Նրա ելույթներից որոշ հատվածներ են տարածվել սոցցանցերում, որտեղ Փայլանը նշում է, թե ինչպես է ցանկանում «աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի հետ», որ  բոլորը եղբայրներ են:

«Ես չեմ պատրաստվում աշխատել միայն հայերի համար, պատրաստվում եմ աշխատել թուրքերի, քրդերի, ադրբեջանցիների և հայերի համար, նրանք իմ եղբայրներն են։ Մենք պետք է միասին գոյակցենք։

Իմ երազանքն է այցելել Շուշի, միասին խմել հայկական կամ ադրբեջանական կոնյակ, վայելել կյանքը Բաքվում, իսկ ադրբեջանցիներն իրենց ամառային հանգիստն անցկացնեն Սևանա լճում»,- նշել է Փայլանը, արժանանալով քննադատությունների ալիքի համացանցային հարթակներում:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930