Ադրբեջանը լքում է Թուրքիայի գազային ցանցի բիզնեսը

Ադրբեջանի պետական ​​էներգետիկ Socar ընկերությունը բանակցություններ է վարում Թուրքիայում բնական գազի բաշխման իր բիզնեսի վաճառքի շուրջ։

Socar-ի դուստր ձեռնարկություններից մեկին՝ Socar Turkey Dogalgaz Yatirim AS-ին, պատկանում են տեղական գազաբաշխիչ ցանցերի՝ Bursagaz և Kayserigaz օպերատորները, որոնք գործում են Թուրքիայի Բուրսա և Կայսերի նահանգներում: Այս ընկերությունները, ընդհանուր առմամբ, սպասարկում են 1,9 միլիոն բաժանորդի: Անցյալ տարի տվյալ օպերատորները բաժանորդներին վաճառել են 1,7 միլիարդ խորանարդ մետր գազ։ Socar-ը այս ընկերությունների բաժնետոմսերը ձեռք է բերել գերմանական EWE AG-ից 2019 թվականին, գործարքի գումարը չի բացահայտվել։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930