Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է Ֆրանսուա Օլանդի հետ
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ով աշխատանքային այցով գտնվում է Փարիզում, Ֆրանսիայի Ազգային ժողովում հանդիպել է Ֆրանսիայի Հանրապետության նախկին նախագահ Ֆրանսուա Օլանդին։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների, Հայաստանի Հանրապետության շուրջ ստեղծված անվտանգության միջավայրի, տարածաշրջանային քաղաքական զարգացումների, Ղարաբաղյան հիմնախնդրի ներկա հանգրվանի վերաբերյալ։
Իշխան Սաղաթելյանը Ֆրանսուա Օլանդին է ներկայացրել ՀՅ Դաշնակցության մոտեցումները հիշյալ հարցերի վերաբերյալ։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուիչը առանձնակի կարևորել է Ադրբեջանում պահվող հայ գերիների, այդ թվում` Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ազատ արձակման և արցախահայության վերադարձի իրավունքի իրացման գործում միջազգային զորակցության անհրաժեշտությունը։
03․12․24թ․
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի
Հանրային կապերի գրասենյակ