
Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է ռազմական դրությունը չեղարկելու օգտին

Հարավային Կորեայի խորհրդարանը քվեարկել է երկրում ռազմական դրությունը չեղարկելու օգտին, հայտնել է Հարավային Կորեայի Ազգային ժողովի խոսնակը։
Երկրի սահմանադրության համաձայն՝ նախագահը պետք է չեղարկի հրամանագիրը քվեարկությունից հետո։
Կորեական հեռուստաալիքների փոխանցմամբ՝ ընդդիմադիր կուսակցությունների պատգամավորները քվեարկելու համար ցատկել են խորհրդարանի ցանկապատի վրայով։ Ներկա պահին շենքի մոտ արդեն բախումներ են ընթանում զինվորականների և ցուցարարների միջև։ Խորհրդարանի շենքն արգելափակված է։