
Սալոմե Զուրաբիշվիլին կոչ է արել Վրաստանում նոր ընտրություններ անցկացնել

Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ նախագահի ինստիտուտը մնում է իշխանության միակ լեգիտիմ մարմինը երկրում, և այն պետք է հասնի Վրաստանում նոր խորհրդարանական ընտրությունների անցկացմանը:
Այս մասին Զուրաբիշվիլին հայտարարել է ճեպազրույցի ժամանակ:
Վրաստանի Սահմանադրական դատարանը ավելի վաղ՝ դեկտեմբերի 2-ին քննարկման չէր ընդունել Զուրաբիշվիլիի և 30 քաղաքական գործիչների հայցը, որոնք պահանջում էին հակասահմանադրական ճանաչել հոկտեմբերի 26-ին կայացած խորհրդարանական ընտրությունները։