
Էնթոնի Բլինկենը Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական աջակցությունը

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինային ռազմական աջակցություն ցուցաբերելու կոնկրետ քայլերը:
Այս մասին հայտնել է Պետդեպարտամենտը։
«ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտենը քննարկել են առաջնահերթությունները, այդ թվում՝ Ուկրաինայի պաշտպանությանն ուղղված կոնկրետ քայլեր»,- ասվում է հաղորդագրությունում։