Հարավային Կորեայում ռազմական դրություն է հայտարարվել

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սեոկ Յոլը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է երկրում ռազմական դրություն մտցնելու մասին։

«Հյուսիսկորեամետ ուժերին արմատախիլ անելու և ազատ սահմանադրական կարգը պաշտպանելու նպատակով հայտարարում եմ ռազմական դրություն։ Այս միջոցներն անհրաժեշտ են հակապետական ուժերին ճնշելու և Կորեայի Հանրապետությունը պահպանելու համար։ Տարբեր պաշտոնյաների իմպիչմենթի միջոցով փորձում են կաթվածահար անել իշխանության աշխատանքը»,- ասել է նա։

Յոլը նշել է, որ ռազմական դրությունը կարող է որոշակի անհարմարություններ պատճառել քաղաքացիներին, սակայն իշխանությունները կենտրոնանալու են նման անհարմարությունները նվազագույնի հասցնելու վրա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031