Նախորդ մատակարարումը եղել է օգոստոսի 15-ին, և Հայաստան է ուղարկվել 60 տոննա ընդհանուր քաշով ցորենով բեռնված 8 վագոն:
168TV-ի «Թրիգեր» հաղորդաշարի հյուրը թյուրքագետ Վարուժան Գեղամյանն է:
Թբիլիսիի Ազատության հրապարակում ընթացող վերականգնողական աշխատանքների ժամանակ գետնի տակ հայտնաբերվել են, ենթադրաբար, 10-րդ դարի կավե անոթներ և հին «Գարեթուբանի» կոլեկտորային համակարգը։
Շվեյցարիայի իշխանություններն ընդլայնել են Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները՝ ընդունելով ԵՄ-ի՝ ՌԴ-ի նկատմամբ պատժամիջոցների 20-րդ փաթեթով նախատեսված մի շարք միջոցառումներ։
Սպիտակ տան ներկայացուցիչը հայտարարել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է «հարմար պահի» հանդիպել ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի հետ։ Հանդիպման հստակ ամսաթիվը դեռ որոշված չէ, իսկ պաշտոնական նախապատրաստությունները դեռ չեն մեկնարկել, հայտնում է NBC News-ը։
Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը, «Վեստի»-ի թղթակցին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։
Ավելի վաղ գրել էինք՝ Անդրկովկասի հարավում ոչ անհայտ «Թրամփի խաղաղության և բարգավաճման միջանցքը» (TRIPP) կոչված է արտաքին վերահսկողություն հաստատել տարածաշրջանի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքների նկատմամբ:
Տեղի է ունեցել COP17 համաժողովի կազմակերպչական կոմիտեի հերթական նիստը։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանը։
Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» շաբաթերթի նախկին գլխավոր խմբագիր Ռոբեր Քոփթաշն անդրադարձել է ՀՀ քաղաքացիների՝ Ստամբուլի հայկական դպրոցներում սովորելու արգելքի մասին լուրերին։
Արաբական Միացյալ Էմիրություններն անորոշ ժամկետով առևտրային արգելք է սահմանել Իրանի նկատմամբ՝ նավագնացության դեմ ուղղված իրանական երկու բալիստիկ հրթիռի հայտնաբերումից հետո։ Այս մասին ԱՄԷ արտաքին գործերի նախարարությունը հաղորդագրություն է տարածել X հարթակում։
Փոքր մոդուլային ռեակտորների (ՓՄՌ) թեմային անդրադարձել եմ այս տարվա մարտին՝ «Փոքր ռեակտորի մեծ խնդիրները» հոդվածում։ Այնտեղ քննության եմ առել նման նախագծերի տեխնոլոգիական և տնտեսական անորոշությունները, ինչպես նաև վառելիքի մատակարարման և ռադիոակտիվ թափոնների կառավարման խնդիրները։
Օգոստոսի 17-ին Փարիզում տեղի են ունեցել Հայաստանի Հանրապետության և Ֆրանսիայի Հանրապետության արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև աֆրիկյան հարցերի շուրջ խորհրդակցություններ, որոնք վարել են ՀՀ ԱԳ նախարարության Միջին Արևելքի և Աֆրիկայի վարչության պետ Լևոն Պետրոսյանը և Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Աֆրիկայի և Հնդկական օվկիանոսի հարցերով գլխավոր տնօրենի տեղակալ Օլիվիե Ռիշարը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:
Հաղորդակցային համակարգի ռազմավարական ազդեցությունը չի սահմանափակվում դրա գործունակության վրա անմիջական ներգործությամբ։
Մոլդովայի կառավարությունը բանակցություններ է սկսում Հյուսիսատլանտյան դաշինքի կազմակերպության (ՆԱՏՕ) հետ՝ գաղտնի տեղեկատվության պաշտպանությանն ուղղված վարչական համաձայնագրի ստորագրման համար: Ինչպես տեղեկացնում է Moldpres-ից, համապատասխան որոշման նախագիծը հաստատվել է կառավարության նիստում։
Լեհաստանի կառավարությունը խստացրել է Վրաստանի, Կոլումբիայի և Վենեսուելայի քաղաքացիների աշխատանքի նպատակով մուտքի կանոնները։
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ու Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանը քննարկել են Հայաստան–Գերմանիա հարաբերությունների զարգացումը, ռազմավարական գործընկերության օրակարգի իրականացումը, գործարար կապերի խթանումն ու երկկողմ առևտրաշրջանառության ավելացումը։ «Օգոստոսի 18-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն ընդունել է Գերմանիայի Բունդեսթագի տնտեսական համագործակցության և զարգացման հարցերի հանձնաժողովի անդամ Ֆիլիպ Հոֆմանին:
ՆԱՏՕ-ն պատրաստ է արձագանքել ցանկացած սպառնալիքի։ Այս մասին ՆԱՏՕ-ի պաշտոնյան CNN-ին ասել է անանունության պայմանով, մեկնաբանելով Financial Times-ի այն հաղորդագրությանը, որ Իրանը պատրաստվում է հարվածել Եվրոպայում գտնվող ԱՄՆ ռազմական թիրախներին։
Ուղիղ մեկ տարի է, ինչ ստորագրվել է ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը։
Իսրայելի նախկին վարչապետ Նաֆթալի Բենեթ․ Մենք լիովին դուրս կմղենք Թուրքիային և Կատարին Գազայից և նրանց փոխարեն կներգրավենք Եգիպտոսին։ Մենք կկարգավորենք հարաբերությունները Ինդոնեզիայի և այլ երկրների հետ։ Դաշինք կստեղծենք իսլամիստական ուժերի, Իրանի, Կատարի, Թուրքիայի և բոլոր այլ արմատական ուժերի դեմ։ «Թուրքիան այսօր» լրատվական ալիք
Ռուսական առևտրային ենթակառուցվածքը գործում է արդյունավետ և կայուն՝ չնայած վերջին ահաբեկչական հարձակումներին։
Տնտեսական տեմպերի վրա ազդում են մի շարք գործոններ, այդ թվում՝ արտաքին ճնշումը և արդյունաբերության ու ենթակառուցվածքների օբյեկտների վրա ահաբեկչական հարձակումները։
Չինաստանը արձակել է բազմակի օգտագործման «Չժուցյուե-3» հրթիռը և առաջին անգամ իրականացրել դրա վերադարձը ցամաք, հաղորդում է CGTN-ը։
Խմարան ընդգծել է, որ Ուկրաինան պետք է ստանձնի ռազմավարական նախաձեռնությունը պատերազմում, իսկ այս գործում գլխավոր դեր պետք է խաղան ուկրաինական զենքը և հեռահար հարվածները։
Իրանի ԻՀՊԿ գլխավոր հրամանատարի խորհրդական Մոհամմադ Ռեզա Նաղդին RT-ի հետ զրույցում անդրադարձել է ԱՄՆ-ի՝ Իրանի դեմ պատերազմում կրած կորուստներին։
Սիբիհայի թեկնածությունը խորհրդարանին էր ներկայացրել Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին օգոստոսի 18-ին։
Ադրբեջանական կողմը հայտարարել է, որ դեռևս նյութի հրապարակումից առաջ պաշտոնապես պատասխանել է CNN-ի հարցմանը և հերքել այդ պնդումները՝ ընդգծելով, որ Ադրբեջանի տարածքը որևէ երրորդ երկրի կողմից Իրանի դեմ ռազմական կամ հետախուզական նպատակներով օգտագործելն անթույլատրելի է:
Ռուսաստանի և Ուկրաինայի փոխադարձ հարվածները նավահանգստայինենթակառուցվածքներին կարող են համաշխարհային հացահատիկային ճգնաժամ առաջացնել,գրում է Financial Times-ը։
Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը խստորեն դատապարտել է Իսրայելի կողմից Սիրիայի Աբու Դուհուր ավիաբազայի ուղղությամբ հարվածները և կոչ է արել միջազգային հանրությանը արձագանքել Իսրայելի գործողություններին։
Իսրայելը դիմել է նաև սահմանային շրջաններում ռմբակոծությունների, ինչը սիրիական կողմը որակել է որպես միջազգային իրավունքի կանոնների, ՄԱԿ-ի՝ պետական ինքնիշխանության վերաբերյալ բանաձևերի և 1974 թվականին կնքված անջատման մասին համաձայնագրի խախտում։
Նշվում է, որ այսօր Բիլաջարի կայարանից Բոյուկ Քեսիկի ուղղությամբ կմեկնի ցորենի 26 վագոն։