Օմանի և Իրանի պաշտոնյաները վերջին շաբաթներին բանակցություններ են վարում Հորմուզի նեղուցով նավերի անցման մեխանիզմների մշակման շուրջ։
Ռուսաստանի ամենամսյա կորուստները կազմում են ավելի քան 30 000 սպանված և վիրավոր, հայտնում է The Guardian-ը։
Ռուսական բանկերը արագացրել են օֆլայն ցանցի կրճատումը: 2026 թվականի հունվար-օգոստոս ամիսներին վարկային կազմակերպությունները փակել են 1370 լրացուցիչ գրասենյակ: Այս մասին են վկայում Ռուսաստանի բանկի տվյալները, հաղորդում է «Իզվեստիան»։
Էրդողանը նաև ընդգծել է, որ Իսրայելը թուրք-ամերիկյան հարաբերությունների այս օրակարգի մաս չի կազմում։
Իրանցի օրենսդիրը հայտարարել է, որ վերջին պատերազմների ընթացքում Ադրբեջանն իր բոլոր հնարավորություններն ու ներուժը տրամադրել է Իրանի թշնամիներին։
Օգոստոսի 17-ից 27-ը կանցկացվեն ամենամյա ռազմական զորավարժություններ։ Այդ մասին ասվում է Հարավային Կորեայի պաշտպանության նախարարության հայտարարության մեջ։
Կատարի, Հորդանանի, Ինդոնեզիայի, Պակիստանի, Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի, Եգիպտոսի և Արաբական Միացյալ Էմիրությունների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները հրապարակել են համատեղ հայտարարություն, որում դատապարտել են Իսրայելի կողմից Գազայի խաղաղության ծրագրի իրականացման ճանապարհային քարտեզի մերժումը:
Ավելի վաղ Սպիտակ տան և ԻՀՊԿ-ի ղեկավարության միջև ոչ պաշտոնական կապի ուղիների մասին՝ հղում անելով աղբյուրներին, հայտնել էր ամերիկյան Axios պորտալը։
Նրանք նաև նշել են, որ փոխհասկացվածության հուշագրով նախատեսված ժամկետը, որը ԱՄՆ-ը և Իրանը ստորագրել էին անցյալ հունիսին, սպառվում է այսօր:
Բաղային ընդգծել է, որ Պակիստանը մնում է Իրանի և Միացյալ Նահանգների միջև հարցերում միջնորդ, և որ Կատարը նույնպես ջանքեր է գործադրում։
Ինդոնեզիայում տեղի ունեցած երկրաշարժի զոհերի թիվը հասել է 53-ի։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Ինդոնեզիայի աղետների հետևանքների վերացման ազգային գործակալությանը (BNPB):
Իրանն ու Միացյալ Նահանգները հայտնվել են մի պատերազմի ծուղակում, որտեղ ոչ մի կողմ չգիտի՝ ինչպես հաղթել, գրում է Bloomberg-ը: Պարբերականը հստակեցնում է, որ հրթիռային ու ռմբային փոխադարձ հարվածների, ինչպես նաև հրադադարի պայմանների շուրջ վեճերի մի քանի ամիսներից հետո «հստակ դարձավ՝ կողմերից ոչ մեկը չի կարող վճռական հաղթանակ տանել»:
Թուրքական իշխանամետ «Sabah» թերթի կայքը հայտնում է, որ Ալիջան սահմանային անցակետի բացման հետ կապված նախապատրաստական աշխատանքները շարունակվում են, փոխանցում է Ermenihaber.am-ը։
Այսօր դատարանը քննում է «Յաբլոկո» կուսակցության ներկայացրած բողոքը․ կուսակցությանն արգելել են մասնակցել Դումայի ընտրություններին։ Պատճառներից մեկը «Յաբլոկո»-ի հաշվին նախկինում արտասահմանյան երկրներից փոխանցումներ ստացած անձանց նվիրատվություններն են։
Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև ստորագրված Մեքքայի համաձայնագրի հիմքում փոխադարձ պաշտպանության հայեցակարգն է։ Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Էրդողանը, հաղորդում է Clash Report-ը:
Ամենաբարձր պաշտոնյան, որ ընդունել է Զասին՝ ԳՇ պետն է եղել, մեկ էլ Ջերմուկի քաղաքապետը. Ղազարյան
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը «Al Jazeera» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ Եվրոպական միությանը (ԵՄ) անդամակցությունը դուրս է եկել Թուրքիայի արտաքին քաղաքական առաջնահերթությունների շարքից։
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակը հայտարարել է, որ Օմանի հետ բանակցությունները շարունակվում են:
Մոսկվայում ադրբեջանական համայնքը գլխավորող Բախտիյար Հասանովը արտաքսվել է Ռուսաստանից: Ըստ ադրբեջանական ԱՊԱ-ի ռուսական բյուրոյի՝ Հասանովը միգրանտների ժամանակավոր կալանքի կենտրոնից, որտեղ նա որոշ ժամանակ պահվել էր, տեղափոխվել է օդանավակայան և արտաքսվել Ռուսաստանի Դաշնությունից։
Պանետյերը ուկրաինացի բռնցքամարտիկ Վլադիմիր Կլիչկոյի նախկին նշանածն էր, զույգը դուստր ունի՝ Կայա Կլիչկոն:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր հրամանագիր է ստորագրել Հայաստանի դեմ պատերազմի ընթացքում զոհված մի շարք սահմանապահների հետմահու պարգևատրման մասին։
Նա հավելել է, որ թե՛ Թուրքիան, թե՛ Իրանը աջակցում են ԱՄՆ-ի և Իրանի միջև լարվածության կենտրոնում գտնվող այս ռազմավարական կարևոր ջրային ուղով նավթի փոխադրման շարունակմանը։
«Այսօր վաղ առավոտյան երկու անօդաչու թռչող սարքեր հարվածել են Իրաքյան Քուրդիստանի վարչապետի նստավայրին»,- հաղորդում է Reuters գործակալությունը՝ Իրաքի քրդական ինքնավարության անվտանգության ծառայությանը մոտ կանգնած աղբյուրները վկայակոչելով։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յուշչենկոյի հետ։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ադրբեջանական APA գործակալությունը, հանդիպման մասին հրապարակում է տարածվել Ադրբեջանի նախագահի սոցիալական ցանցերի պաշտոնական էջերում։
«Թուրքիա, մի՛ արա դա։ Մենք գիտենք, թե ինչ եք պատրաստվում անել։ Եթե այս զենքը սկսի շարժվել դեպի Ուկրաինա՝ հետևանքներ կլինեն»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բանագնաց և փեսա Ջարեդ Քուշներն օգոստոսի 17-ին ժամանել է Իսրայել, որտեղ հանդիպում կունենա վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։
Նոր պատժամիջոցների փաթեթի ուժի մեջ մտնելուց հետո Ռուսաստանի համար ԵՄ սև ցուցակն աճել է հասնելով 3,1 հազար ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչը բացարձակ ռեկորդ է Եվրամիության պատժամիջոցային պրակտիկայում։
Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեից Reuters-ին հայտնել են, որ զորավարժությունները սկսվել են ըստ նախատեսվածի, սակայն նրանք հրաժարվել են մեկնաբանել Թրամփի խոսքերը։
Ընդ որում, 7 ամսում Ադրբեջանի անուղղակի ներմուծման արժեքը Հայաստանից կազմել է 960 դոլար:
Բելգորոդի իշխանությունները հայտնել են 6 զոհի և 4 վիրավորի մասին։ 1 մարդ զոհվել է Բրյանսկի մարզում։