
Կցուցադրվի Տիտանիկ նավից օվկիանոս թափված հարստությունը (լուսանկարներ)

Թանկարժեք զարդերի ամենամեծ հավաքածուն օվկիանոսի հատակից կհայտնվի ցուցադրության սեղաններին: Այս ամսին հայտնում է spletnik.ru-ն: Ամենամեծ նավի, բոլոր ժամանակների ամենախոշոր ու թանկարժեք հավաքածուն արդեն պատրաստ է ցուցադրության:
Կազմակերպիչներն այն կցուցադրեն Օռլեանում, Ֆլորիդայում և Լաս Վեգասում: Այս հավաքածուն կդառնա «Տիտանիկի» հսկայական հավաքածուի մի մասնիկը: «Մեր ցուցադրության նպատակը մարդկանց տվյալ դարաշրջան տեղափոխելն է: Մենք ցանկանում ենք, որ մարդիկ մի որոշ ժամանակով զգան իրենց այդ ժամանակներում»,- ասում են ցուցադրության հեղինակները: Հավաքածուն բաղկացած է թանկարժեք քարերից, ոսկուց պատրաստված մատանիներից, թևնոցներից, ժամացույցներից և տարատեսակ այլ աքսեսուարներից: