44-օրյա պատերազմի քննիչ հանձնաժողովի զեկույցում շատ բացահատումներ կան. Անդրանիկ Քոչարյան
Արցախյան 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ընթացքում շատ բացահայտումներ են արվել։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
«Դեկտեմբերին գաղտնիության ռեժիմով փորձաքննությունների փուլ կմտնի։ Զեկույցն իր հատորներով, շատ էջերի, տեսագրությունների վերծանումներով ավարտված է։ Իհարկե, շատ բացահայտումներ կան, առանց դրա չի կարող լինել, ամեն ինչ ամբողջությամբ հրապարակվելու է ԱԺ լիագումար նիստերի դահլիճում»,- նշեց Քոչարյանը։
Նա նշեց, որ դեռևս հայտնի չէ, թե զեկույցի որ հատվածը գաղտնի կլինի, որ հատվածը կհրապարակվի հանրության համար։
Հարցին` արդյոք բացահայտումներին քրեական գործեր հաջորդելու են, Քոչարյանը պատասխանեց` իհարկե, կլինեն։
Նա վստահեցրեց` զեկույցի ներկայացման ժամկետների խախտում չի եղել։
Հիշեցնենք` 44-օրյա պատերազմի պատճառներն ու հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովը ստեղծվեց 2022 թվականի հոկտեմբերի 10-ին։



