ՔՊ-ն չմասնակցեց հայ ռազմագերիներին Ադրբեջանից պահանջելու մասին նախագծի քվեարկությանը

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը չմասնակցեց Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերաբերյալ հայտարարության քննարկմանը և քվեարկությանը:

Ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորների նախաձեռնությամբ ԱԺ-ում այսօր քննարկվեց Բաքվում պահվող հայ ռազմագերիների հարցը, ընդդիմադիրներն առաջարկում էին նաև հայտարարություն ընդունել։

Բայց հայտարարությանը կողմ քվեարկեցին միայն ընդդիմադիր խմբակցությունների 30 ներկայացուցիչները, ձեռնպահ և դեմ պատգամավորներ չկային։

ՔՊ պատգամավորներից ներկա էին միայն ԱԺ փոխնախագահներ Հակոբ Արշակյանն ու Ռուբեն Ռուբինյանը, որոնք ուղղակի չմասնակցեցին քվեարկությանը։
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը դեռ առավոտյան նշել էր, որ քաղաքական մեծամասնությունը և կառավարությունը պետք է իրենց հստակ վերաբերմունքն արտահայտեն Ադրբեջանի կողմից իրականացվող հակամարդկային արարքի վերաբերյալ։

Կարդացեք նաև

Նա նաև նշել էր` սա շատ լավ առիթ է, որ հայ ժողովրդի բարձրագույն ներկայացուցչական մարմինը Բաքվում նախաձեռնված COP29-ի շրջանակում պահանջ ու ուղերձ հղի միջազգային հանրությանը։

Հիշեցնենք` Բաքուն պաշտոնապես հաստատում է 23 հայի գերեվարման փաստը, որոնցից 17-ն այնտեղ են հայտնվել Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայից հետո: Նրանց թվում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչները։

Տեսանյութեր

Լրահոս