Փաշինյանը և նրա թիմը բոլոր սխեմաներն ԱՄՆ-ում պայմանավորվել էին մարդկանց հետ, ովքեր այլևս ոչ մի դերակատարություն չեն ունենալու. հիմա նրանք ոչ մի պատրանք չունեն. Լևոն Զուրաբյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում «Հայ ազգային կոնգրես» կուսակցության փոխնագահ Լևոն Զուրաբյանը, անդրադարձավ նաև Հայաստանի արտաքին քաղաքականության վրա ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակի ազդեցությանն ու Նիկոլ Փաշինյանի և նրա քաղաքական թիմի ճամբարում տիրող տրամադրություններին:

«Թրամփի հաղթանակը մեծագույն մղձավանջ էր Նիկոլ Փաշինյանի ու իր վարչակազմի համար։ Էս մարդիկ մտածում էին, որ Արևմուտքի հետ գործարք կկնքեն, Արցախը կտան Ադրբեջանին, կփակեն Մեղրիի թեման, թուրքերի ու ադրբեջանցիների հետ լավ կլինեն, ու՝ էստեղ հաց, էստեղ կաց»,- իրավիճակը ներկայացրեց Լևոն Զուրաբյանը:

Նրա խոսքով՝ Հարիսի հաղթանակի դեպքում Փաշինյանը և նրա թիմը մեր ժողովրդին պատրաստվում էր տանել հացի կամ բրնձի «դրախտավայրը», ինչն արել էր 6 տարի շարունակ, այդ թվում՝ Բայդենի նախագահության օրոք:

«Հավատացել էին Արևմուտքի խոստումներին։ Տվեցին Ղարաբաղը, բայց խաղաղություն չապահովեցին։ Փաշինյանը և նրա թիմն այս բոլոր սխեմաները պայմանավորվել էին ԱՄՆ-ում մարդկանց հետ, ովքեր այլևս ոչ մի դերակատարություն չեն ունենալու։ Հիմա նրանք ոչ մի պատրանք չունեն, ու հիմա Նիկոլի ու սուտ արևմտամետների ճամբարում մղձավանջ է ու մանթրաժ։ Եթե առաջ պատրանք ունեին, որ իրենց գործընկերները հայտարարություններով հանդես կգան ի պաշտպանություն Հայաստանի, որոնց, իհարկե, Ալիևը բանի տեղ չէր դնի, հիմա այդ պատրանքն էլ սկեց։ Ինչ-որ իմաստով դա նույնիսկ լավ է։ Մեր ժողովրդի մեջ ևս այլևս չեն կարող կեղծ սպասումներ առաջացնել։ Իրենք կորցրին 2026թ․ իրենց ընտրական նպատակներն ապահովող շատ կարևոր մանիպուլյացիոն գործիք»,- ասաց Լևոն Զուրաբյանը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Տեսանյութեր

Լրահոս