Արցախի Հանրապետության նախագահի խորհրդական Տիգրան Աբրահամյանը լուսանկար է հրապարակել մարտական դիրքերից:
Դեկտեմբերի 29-ին՝ ժամը 19:40-ին, «Մարտակերտի շրջբուժմիավորում» ՓԲԸ-ից հաղորդում է ստացվել այն մասին, որ կրծքավանդակի շրջանի կտրած- ծակած վերքով իրենց մոտ է տեղափոխվել Մարտակերտի շրջանի Մեծ շեն գյուղի բնակիչ` 2003թ. ծնված Խ.Ղ-ն:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանն Ամանորի շնորհավորական ուղերձ է հղել։
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 31-ին այցելել է Մարտակերտի շրջանի Թալիշ գյուղ և ներկա գտնվել այնտեղ կազմակերպված ամանորյա տոնական միջոցառմանը:
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 30-ին մասնակցել է «Ապագա սերունդների հիմնադրամ»-ի կողմից հանրապետության գյուղական բնակավայրերից ժամանած երեխաների համար մայրաքաղաք Ստեփանակերտում կազմակերպված Ամանորի տոնական միջոցառմանը:
2017 թվականին հրաժեշտ ենք տալիս Հայաստանի և Արցախի համար ռազմավարական նշանակություն ունեցող Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցմամբ ու դրանից բխող ռազմաքաղաքական, տնտեսական կարևորության խնդիրների կարգավորմամբ:
Արցախի Հանրապետության ՊՆ, ՊԲ հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Հայաստանի և Ադրբեջանի մոտեցումների էական տարբերությունն այն է, որ Ադրբեջանը փորձում է ինչ-որ հորինած առաջարկներ ներկայացնել՝ իբրև թե համանախագահների կողմից արված, ինչ-որ հորինած բանակցային գործընթացներ ներկայացնել, որոնք չեն համապատասխանում իրականությանը:
2017 թվականին արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում տիրող իրադրությունը պայմանականորեն կարելի է բաժանել երկու մասի: Անցնող տարվա առաջին կիսամյակն աչքի է ընկել իր լարվածությամբ, հակառակորդի կողմից կիրառվող զինատեսակների տրամաչափերի մեծությամբ ու հետախուզադիվերսիոն փորձերի ձեռնարկմամբ:
Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը շնորհավորական ուղերձ է հղել Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների առթիվ:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 29-ին այցելել է Հադրութի շրջանի Մեխակավան բնակավայր եւ մասնակցել պաշտպանության բանակի զինծառայողների համար նորակառույց բազմաբնակարան շենքի բնակարանամուտի հանդիսավոր արարողությանը:
Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Դեկտեմբերի 27-ին ԱՀ ոստիկանության Ասկերանի շրջանային բաժնի կողմից հայտարարվել է հետախուզում, Ստեփանակերտ քաղաքի բնակիչ` 1988թ. ծնված Գեղամ Իսմայիլի Ավանեսյանի նկատմամբ:
Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում դեկտեմբերի 28-ին տեղի է ունեցել 2017 թվականին միջազգային եւ հայրենական հարթակներում փայլուն արդյունքներ արձանագրած Արցախի մարզիկների պարգեւատրման հանդիսավոր միջոցառումը, որի ընթացքում նրանք արժանացել են դրամական խրախուսման:
«Երբ ՀՀ իշխանություններն ասում են, որ «և-և»-ի քաղաքականություն են վարում, մեղմ ասած՝ դա չի համապատասխանում իրականությանը»:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը կոչ է արել ադրբեջանական սփյուռքի կազմակերպություններին առավել սերտացնել կապերը հայրենիքի հետ, առավել ակտիվ լինել հայրենիքի խնդիրների հարցում, միավորվել, ամուր կամք դրսեւորել ղարաբաղյան խնդրի հարցում Ադրբեջանի դիրքորոշումների սպասարկման համար:
«Չպետք է մոռանալ, որ կան օջախներ, որոնք անուշադրության դեպքում կարող են էլ ավելի վտանգավոր լինել, քան ներկայիս մարտահրավերները: Դրանում համոզվեցինք ապրիլյան պատերազմից հետո: Չէ՞ որ դա ոչ մեկը չէր կանխատեսել, բայց դա տեղի ունեցավ»:
«Գիտակցելով, որ այն լուրջ է, չկա առաջընթաց, ավելին՝ ժամանակ առ ժամանակ՝ լարվածություն, նույնիսկ՝ պատերազմական գործողություններ, պետք է նոր ավելի լուրջ հարթակներ ձևավորել այս հակամարտության կարգավորման համար, որը լուրջ ազդեցություն և հեղինակություն կունենա»:
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 25-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել օրենսդիր եւ գործադիր թեւերի ներկայացուցիչների հետ:
Բակո Սահակյանը ստորագրել է Արցախի Հանրապետության մի շարք օրենքներ:
Արցախի Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին եւ կենցաղային պայմաններին:
Նախագահ Բակո Սահակյանը դեկտեմբերի 23-ին այցելել է հարավային հատվածում տեղակայված մի շարք զորամասեր, ծանոթացել զինծառայողների ծառայության ընթացքին և կենցաղային պայմաններին:
ԱՀ գյուղատնտեսության նախարարության սննդի անվտանգության պետական ծառայությունը (ՍԱՊԾ) նախատոնական և հետտոնական օրերին կանցնի աշխատանքային խստացված ռեժիմի. տեսուչների կողմից ուժեղացված հսկողություն կսահմանվի հանրապետության մսի վաճառքի և սննդամթերքի իրացման կետերում՝ բացառելու դրանց որակի խախտման դեպքերը:
Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել։
Արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում դեկտեմբերի 17-ից 23-ն ընկած ժամանակահատվածում հարաբերական հանգիստ օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ:
Կոտրվածքներով տեղափոխվել է «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ Դեկտեմբերի 21-ին ժամը 12:00-ի սահմաններում Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 97 հասցեում տեղակայված «Շառլ Ազնավուրի» անվան պարի ուսումնարանի մոտակա տարածքում վեճ է առաջացել նույն քաղաքի բնակիչներ` 1977թ. ծնված Կ.Ա-ի։
Օրերս ԱՄՆ-ում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը ելույթով հանդես է եկել Արցախին նվիրված միջոցառմանը, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Ս. Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու ընդունելությունների դահլիճում։
Դեկտեմբերի 22-ին Արցախի Հանրապետության Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Էներգետիկի օրվա կապակցությամբ պարգեւատրման հանդիսավորարարողություն:
Դեկտեմբերի 20-ին ժամը 12:30-ի սահմաններում Ասկերանի շրջանի Խնապատ գյուղի բնակիչ` 1984թ. ծնված Ռ.Հ-ն, վարելով «HUNDAI TUCSON» ավտոմեքենան, Ստեփանակերտ քաղաքի Սասունցի Դավիթ փողոցի թիվ 7 շենքի դիմացի ճանապարհահատվածում, վրաերթի է ենթարկել նույն քաղաքի բնակչուհի` 2010թ. ծնված Ա.Ա-ին։