Հասարակությանն անհանգստացնող հիմնական խնդիրներն են պատերազմն ու ԼՂ հակամարտությունը․ IRI-ի սոցհարցման արդյունքները

«Պատերազմ, Լեռնային Ղարաբաղի հակամարտություն և ազգային անվտանգության խնդիրներ»,- ըստ ամերիկյան հեղինակավոր Հանրապետական ինստիտուտի (IRI) ՀՀ-ում իրականացրած  հանրային կարծիքի ուսումնասիրության, ՀՀ-ում ազգաբնակչությանն անհանգստացնող հիմնական խնդիրներն այս երեքն են։

Հետազոտության  «Ներքին քաղաքականություն» բաժնում ևս ուշագրավ տվյալներ են  ի հայտ բերել սոցհարցման արդյունքները։ «Մտածելով երկրի ներկայի և ապագայի մասին, որո՞նք են Ձեզ անհանգստացնող  3 հարցերը» հարցին հարցվածների 24%-ը պատասխանել է՝ պատերազմ, 10 %-ը՝ ԼՂ հակամարտություն, 8%-ը՝ ազգային անվտանգության խնդիրներ, 5 %-ը՝ սոցիալ-տնտեսական  անկում, գործազրկություն, էմիգրացիա, բարձրացող գներ և այլն։ Հարցին, թե՝ որքանո՞վ եք գոհ կամ դժգոհ վերջին խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, հարցվածների 27%-ը լիովին գոհ գնահատական է տվել, 37%-ը՝ ինչ-որ տեղ գոհ, 16%-ը՝ ինչ-որ տեղ դժգոհ, 14%-ը՝ բացարձակ դժգոհ, իսկ 6%-ը պատասխան չի ունեցել։

Հիշեցնենք,  որ  ՀՀ-ում հանրային կարծիքի ուսումնասիրությունն իրականացվել է  այս տարվա մայիսի  6-31-ն ընկած ժամանակահատվածում՝ ընտրելու իրավունք ունեցող 1200 ՀՀ քաղաքացիների միջև, դեմ առ դեմ հարցման մեթոդով՝ Երևանում և մարզերում։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

 

 

Տեսանյութեր

Լրահոս