«ԼՂ հակամարտությանը հարկավոր է քաղաքական հանգուցալուծում, որը կհամապատասխանի  միջազգային իրավունքի սկզբունքներին»․ Դոնալդ Տուսկ

«ԼՂ հակամարտությունը չունի ռազմական լուծում»,- այս մասին այսօր ՀՀ կառավարությունում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի ընթացքում հայտարարեց Եվրոպական հանձնաժողովի նախագահ Դոնալդ Տուսկը՝ անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին։

Դոնալդ Տուսկը նշեց, որ ԵՄ-ն շարունակում է լիարժեք սատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին՝ Հելսինկյան եզրափակիչ ակտի վրա հիմնված։ Նա տեղեկացրեց, որ ԵՄ քաջալերված է  այս տարվա զարգացումների դինամիկայով և  պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության պատրաստելու գործին՝ կենտրոնանալով մարդասիրական խնդիրների վրա։

Նա ընդգծեց, որ ԵՄ-ն  նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահների դիրքորոշումն է կիսում  վերջին զոհերի վերաբերյալ։

«Երկու կողմերն էլ պետք է միջոցներ ձեռնարկեն   վերականգնելու նպաստավոր միջավայր խաղաղության հասնելու համար։ Հակամարտությունը ռազմական լուծում չունի։  Այստեղ քաղաքական հանգուցալուծում  է պետք, որը կհամապատասխանի  միջազգային իրավունքի սկզբունքներին։ ԵՄ-ն սատարում է խաղաղության գործողություններին և պատրաստ է աջակցել ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու կոնկրետ քայլերին»,- ասաց նա։

 

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031