Բաժիններ՝

Արցախի նախագահն ընդունել է «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» հավաքի մասնակիցներին

Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը հուլիսի 5-ին Ստեփանակերտի մշակույթի եւ երիտասարդության պալատում հանդիպում է ունեցել «Դեպի Սուրբ Էջմիածին, դեպի Սրբազան Արցախ» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցների հետ:

ԱՀ նախագահը կարեւորել է նման միջոցառումների անցկացումն Արցախում՝ ընդգծելով Հայ Առաքելական եկեղեցու նշանակալի դերակատարությունը Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդման, հայ ազգային ինքնության պահպանման, հայոց պետականության զարգացման ու զորացման գործում:

Միջոցառմանը ներկա էին Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031