Բաժիններ՝

«Mayilyan handmade»-ն պատրաստում է բարբառային գրությամբ հետաքրքիր նվերներ

«Mayilyan handmade» անվանումով բրենդն արդեն երկու տարի է ինչ գործում է Ստեփանակերտում: Այս մասին «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ասել է «Mayilyan handmade»-ի հիմնադիր Լիլիթ Մայիլյանը:

Խոսելով նման բիզնեսով զբաղվելու մտահղացման մասին՝ Լ. Մայիլյանը պատմել է, որ ամեն ինչ սկսվել է բացիկներ պատրաստելուց:

Ամանորյա տոներին ինքը մտերիմների համար բացիկներ էր պատրաստում, նվիրում ու ոգևորում էր նրանց:

«Հենց այդ գաղափարից էլ առաջացավ մտահղացումը, երբ նկատեցի, որ խանութներում չկան ձեռագործ բացիկներ, և ես որոշեցի դրա պահանջարկը լրացնել: Առաջին բացիկը պատրաստեցի երկու տարի առաջ, շատ քիչ ժամանակ անց էլ հաճախորդներիցս մեկի առաջարկով փորձեցի նաև բաժակի վրա յուրահատուկ պատկերներ նկարել: Բաժակների գաղափարը շատ արագ արձագանք ստացավ, ինչի վկայությունը մինչև այսօր անընդհատ ընդունվող պատվերներն են»,-ավելացրել է Լ. Մայիլյանը:

Անդրադառնալով բարբառային գրությանը, մեր զրուցակիցն ասել է, որ իր բիզնեսի համար այդ գաղափարը դարձել է առանցքային նպատակներից մեկը, քանի որ հենց բարբառով գրածն է բաժակը դարձնում յուրահատուկ:

Երկու տարիների ընթացքում Լիլիթը պատրաստել է 300-ից ավել բաժակ, և ավելի քան 200 բացիկ: Հաճախորդները հիմնականում նախընտրում են բաժակ պատվիրել:

Նա նկարազարդում է նաև թեյնիկներ, ծաղկամաններ, ափսեներ և սպասքի այլ պարագաներ:

«Աշխատում եմ տանը: Բացիկներս սկզբնական շրջանում տեղադրում էի ծաղկի խանութներում, բայց հիմա ժամանակի սղության պատճառով միայն պատվերով եմ աշխատում: Մեր ֆեյսբուքյան էջում տեղադրված են իմ՝ գրեթե բոլոր գործերը: Ձգտում եմ արագ արձագանքել պատվիրատուների նամակներին և էջն ակտիվ պահել: Տարբեր տոների առիթներով կազմակերպվում են մրցույթներ: Տեսականին անընդհատ ընդլայնվում է, ինչը նաև հաճախորդների գաղափարներն իրագործելու արդյունք է: Արտադրանքը վերջին մի տարվա ընթացքում սկսել է ճանաչելի դառնալ նաև Երևանում. ըստ վիճակագրական տվյալների էջի հետևորդների 30 %-ը ՀՀ-ից են: Պլանավորում եմ մոտակա ժամանակներում արտադրանքի ձեռքբերումը Երևանում դարձնել ավելի մատչելի»,-մասնավորապես ասել է Լիլիթը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031