«Եթե հանկարծ որևէ սադրանք լինի, մերոնք այդ ամենը տեսագրում և ցուցադրում են, նաև՝ կանխարգելիչ հարվածներ են հասցնում։ Համանախագահները տեսնում են այդ ամենը, և վերջին երկու հայտարարությունները բավականին օբյեկտիվ են։ Այդ օբյեկտիվությունն Ադրբեջանին գցում է բավականին ծանր վիճակի մեջ»։
Անդրադառնալով Միսնկի խմբի տարածած վերջին հասցեական հայտարարությանը, որն ուղղված էր Ադրբեջանին՝ Ժան-Ֆրանսուա Շարպանտիեն նշեց. «Այս վերջին հայտարարություններն ավելի հասցեական են, քան նախորդները, բայց դրանց նախորդած հատարարությունները ևս միանգամայն հասցեական են եղել, եթե հնարավոր է եղել կարդալ տողատակերը»։
«Որպեսզի հստակ պատկերացնեք Բաքվի ռազմական ագիտպրոպի սադրիչ հրապարակումների անհիմն ու ապակողմնորոշիչ էությունը, տեղեկացնեմ, որ ապրիլի 30-ին և լույս 31-ի գիշերն ու գրեթե ողջ օրվա ընթացքում հակամարտ զորքերի կողմից ականանետային զինատեսակներից հրադադարի ռեժիմի խախտման դեպք ընդհանրապես չի արձանագրվել»:
Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը քիչ առաջ հանդես է եկել հերթական ապատեղեկատվությամբ, նշելով, թե իբր արացախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում ոչնչացվել է հրամանատարական դիտակետ և տեսադիտարկման համակարգ՝ հաղորդագրությանը կցելով անհաջող բեմադրված տեսագրություն:
Մայիսի 31-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության կողմից տարածված հաղորդագրությունն առ այն, թե իբր ոչնչացվել է արցախյան բանակին պատկանող երկարաժամկետ կրակակետ (ДОТ), իրականությանը չի համապատասխանում:
Ադրբեջանական կողմի կրակոցից վիրավորված ՊԲ զինծառայող, 1997 թվականին ծնված Թաթուլ Հարությունյանի վիճակը լավ է։
Այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը տարածեց հերթական ապատեղեկատվությունը՝ Արցախի բանակին մեղադրելով 82 և 120մմ-ոց ականանետերից հրադադարի ռեժիմը խախտելու մեջ ու նաև «ավելորդ» չհամարեց իր սովորության համաձայն «զգուշացնել», որ շարունակվելու դեպքում ադրբեջանական զինուժը հրետանային զինատեսակներից արկակոծության կենթարկի հայկական կողմի թիկունքային օբյեկտները:
Եթե այդ ռազմական օբյեկտները շատ մոտ են հիվանդանոցներին կամ քաղաքացիական այլ օբյեկտներին, ապա չենք էլ կրակում այդ ուղղությամբ: Ադրբեջանի նման քաղաքականությունը ցույց է տալիս, որ նա ուզում է իրականացնել որևէ ահաբեկչական գործողություն ու ցույց տալ, թե տեսեք՝ Արցախն է անում, և փորձել ինչ-որ ձևով արդ! արանալ: Կրկնում եմ, մենք երբևէ որևէ քաղաքացիական օբյեկտ չենք թիրախավորել՝ ի տարբերություն իրենց»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«Ես կարծում եմ, որ ուժային պատասխանի, այն ծավալով, որ հիմա կա, երկու կողմն էլ միմյանց արժանացնում են։ Երկու կողմն էլ ձեռնարկում են «անհանգստացնող հրաձգություն», և այս պահին քաղաքական իրավիճակում յուրաքանչյուր կողմն ունի իր դերակատարությունը»:
«Արցախցիների համար ստատուս-քվոն այլ բան է, Հայաստանի համար՝ այլ, Ադրբեջանի համար՝ այլ, միջազգային հանրության համար ստատուս-քվոն այլ բան է, և ես չգիտեմ այնպիսի մի բան, որ բոլորը նույն կերպ ընկալեն, թե ստատուս-քվոն ինչ է նշանակում»։
«Հայաստանն արձանագրում է, որ հասունանում է մի վիճակ, երբ միջազգային միջնորդական մանդատ ունեցող ԵԱՀԿ-ն պետք է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությունը սանձելու համար ոչ միայն հայտարարություններ, այլեւ գործողություններ անի»,- ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Լամբերտո Զանիերի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին ասաց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Մայիսի 28-ին ժամը 18:00-ի սահմաններում Քաշաթաղի շրջանի Բերձոր-Իշխանաձոր ավտոճանապարհի 50-րդ կիլոմետրին իրար են բախվել Բերձոր քաղաքի 4-րդ թաղամասի N տան բնակիչ 1994թ. ծնված Ա. Ա-ի վարած «Օպել Վեկտրա» մակնիշի և Իշխանաձոր գյուղի բնակիչ 1984թ. ծնված Ա.Հ-ի վարած «Միցուբիշի պաջերո» մակնիշի ավտոմեքենաները։
«Ես դրանում չեմ տեսնում քաղաքականություն, այլ կարծում եմ, որ դա զուտ բիզնես է, բայց այդ բիզնեսն ինքնին քրեական է, քանի որ հակամարտության գոտում, որտեղ ռազմական գործողություններ են ընթանում, այն էլ այնտեղ, որտեղ Մոսկվան միջնորդ է, դա շատ երկիմաստ է և դրամատիկ»։
ԼՂ հակամարտության կարգավորման ոլորտում միջազգային քարոզչությանը մասնակցությունն ընդլայնելու համար սփյուռքն ազդակներ է ակնկալում ՀՀ իշխանություններից:
Պաշտպանության բանակի հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասում ժամկետային 3 զինծառայողների ջրահեղձման դեպքից հետո զորամասի պաշտոնատար անձինք ենթարկվել են պատասխանատվության:
Ղարաբաղաադրբեջանական շփման գծում իրավիճակը շարունակում է կայուն մնալ` չնայած առկա որոշակի լարվածությանը:
ԼՂՀ Մարտակերտի շրջանի Հաթերք համայնքում հողարկավորել են ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից զոհված 21-ամյա Արմեն Հարությունյանին:
168.am-ը հետաքրքրվեց՝ ի վերջո, ո՞վ է լինելու երկրի առաջին դեմքը, և Արցախի հարցի բանակցություններում վերջնական որոշումն ո՞ւմ է պատկանելու։
«Շփման գծում հետաքննության մեխանիզմների ներդրման հարցն ամբողջությամբ փակված չէ։ Ըստ էության՝ մինչև հիմա ուժի մեջ է, որ երկու կողմերը՝ Երևանը և Բաքուն, պետք է ընդունեն շփման գծում դիտորդության և հետաքննության հետ կապված ընդհանուր ընթացակարգեր»։
Արցախի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության աշխատակազմի բուսաբուծության և բույսերի պաշտպանության բաժնի պատասխանատուներն այցելել են Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների համայնքներ՝ ուսումնասիրելու կարկտահարությունից տուժած գարնանացան և աշնանացան մշակակաբույսերի ցանքատարարածությունները:
«Երբ այս հակամարտությունը լուծվի և խաղաղություն լինի Արցախում, ապա ԵՄ-ն պատրաստ կլինի զգալի գումարներով աջակցել նաև այդ տարածքի բնակիչներին»։
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը մայիսի 27-ին ընդունել է «Բեյզ Մեթըլս» ՓԲԸ-ի հրավերով Արցախում գտնվող՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի պատվիրակությանը՝ ռեկտոր Ոստանիկ Մարուխյանի գլխավորությամբ:
Այն, որ շաբաթներ առաջ և վերջին արյունոտ դեպքից հետո Ռուսաստանը կրկին մատակարարեց Ադրբեջանին սպառազինություն, որ դեմոնստրատիվ ցուցադրում են ռուս-ադրբեջանական հարաբերությունների խորացում, սրանք զուտ անուղղակի քայլեր են Հայաստանին հասկացնելու, որ ԵՄ-ի հետ ոչինչ մի արա։
Արցախը վաղուց ի վեր իր բնականոն հունով զարգացող երկիր է, որտեղ մարդիկ, ինչպես յուրաքանչյուր այլ երկրում, ապրում և ծրագրեր են իրականցնում տարբեր բնագավառներում, այդ թվում նաև զբոսաշրջության ոլորտում։
ԵԱՀԿ Մինսկի ռուսաստանցի համանախագահի խոսքով` այս հանդիպմանը բեկում տեղի չունեցավ, սակայն կողմերը երկարատև դադարից հետո կարողացան կրկին հանդիպել և մտքեր փոխանակել խնդրահարույց հարցերի շուրջ և հստակեցնել միմյանց դիրքորոշումները:
Արմեն Հարությունյանն ունի իրենից փոքր եղբայր:
Հանրապետության կրթօջախներում այսօր վերջին դաս է՝ սովորական դասերից խիստ տարբեր թե՛ պատրաստվածությամբ, թե՛ բովանդակությամբ:
Մայիսի 26-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Արմեն Ռաֆիկի Հարությունյանը (ծնվ. 1996թ.):
«Մեզ մտահոգում է շարունակվող սպառազինությունների մրցավազքը, ռազմական հռետորաբանությունը և կրկնվող միջադեպերը շփման գծում, որոնք երկու կողմերից էլ կյանքեր է խլում: ԵՄ-ն կողմերին քաջալերում է սկսել բանակցությունները առանց նախապայմանների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչերին համապատասխան»:
Մայիսի 25-ին, Արցախի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն, ԵԱՀԿ առաքելությունը Արցախի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացրել Մարտակերտի շրջանի Սեյսուլան բնակավայրից դեպի արևմուտք։