Քննչական կոմիտեի վերջին տվյալներով՝ նշված պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 218 անձ ։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են վերջին օրերի ներքին ու արտաքին քաղաքական օրակարգերի հիմնական թեմաներին վերաբերող հարցեր, որոնց փոխկապակցվածությունը բացահայտում է իշխանությունների կողմից նախապատրաստվող մի շարք քայլերի վտանգավոր նպատակները։
«Ալիևի ախորժակը բացվում է, նա իր առջև տեսնում է մի անհեթեթ ղեկավարի, որը պատրաստ է ամեն պահի ծախել իր երկրի շահերը։ Փաշինյանը մեր ժողովրդին առաջնորդելու իրավունք չունի, նա Ալիևի տակ պառկած մարդ է, և դա տեսնելով՝ Ալիևը նորանոր պահանջներ է ներկայացնում։ Փաշինյանն այսօր Իլհամ Ալիևի պրոքսին է, նրա խամաճիկը, Հայաստանի գծով Ալիևի փոխնախագահն է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:
Նիկոլ Փաշինյանի պաշտոնավարման վերջին երեք տարում հայոց ազգային տոնացույցում երբեմնի կարմիրով նշվող օրերն այլևս տոնական չեն։
4 տարի Արցախի ինքնորոշման իրավունքը կառավարության ծրագրերով, բյուջեով, նախընտրական ծրագրով ամրագրածներն այսօր այնպիսի դեմքի բութ արտահայտությամբ են խոսում Արցախի մասին, որ կարծես իրենք չէին Ստեփանակերտի վերածննդի հրապարակում ողջ ուժով գոռում` «Արցախը Հայաստան է և վե´րջ»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը տարածաշրջանային հարցերով փորձագետ, «Հայկական նախագծի» համահիմնադիր Կարեն Իգիթյանն է։
168.am-ի խմբագրություն է դիմել Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Արեգա Բալայանը՝ իր հինգ հոգանոց ընտանիքի համար ակնկալելով մեր հայրենակիցների աջակցությունը:
Ի լրումն 2024-ի հունվարի 18-ի հայտարարության՝ Արցախի հիմնական քաղաքական ուժերի հետ համագործակցությամբ ձևավորված Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հարցերով հանձնախումբը հայտնում է, որ հանձնախմբի նախնական կազմում հետևյալ անհատներն են․
Ներկայումս կառավարության սահմանած ցանկում ներառված հիվանդություններով հիվանդանալու դեպքում Առողջապահության նախարարության կողմից տրված եզրակացության հիման վրա մասնակիցն իրավունք ունի ներկայացնելու իր կենսաթոշակային հաշվում առկա միջոցների՝ ամբողջությամբ ստանալու պահանջը:
Ո՞վ է հիշում, որ 2021 թվականին Հայաստանը խաղաղության համար պետք է հանձներ Քարվաճառը, Ակնան ու Քաշաթաղը («խաղաղության» համար խաղաղ ձևով մենք թուրքերին ավելի մեծ տարածք, հայրենիք հանձնեցինք, քան իրենք կարողացել էին գրավել ռազմական ճանապարհով): Հանձնեցինք: …Խաղաղության պայմանագրից առաջ Ադրբեջանի նախապայմանների իմաստը ոչ թե խաղաղությունն է, այլ Հայաստանի ոչնչացումը:
Արցախի մեր աղբյուրների փոխանցմամբ՝ կենսաթոշակային կուտակային ֆոնդի շահառու են հանդիսանում մոտ 35.000 ԱՀ քաղաքացի, որոնց իրավունքները փաստացի կոպտորեն խախտվել են:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) Գերագույն մարմնի (ԳՄ) անդամ, Ազգային ժողովի (ԱԺ) ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն է։
Պատերազմ կլինի, եթե Անկախության հռչակագրում պահենք Արցախի հարցը. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց սոցիալ-տնտեսական ներառման ծրագրերի ընթացքին ու նախատեսվող միջոցառումներին վերաբերող հարցեր:
«Բա տղամարդավարի ինչպե՞ս էինք դիմադրում՝ մինչև ՔՊ-ականների այս իշխանությունը… Գիտեք՝ Փաշինյանն աշխարհաքաղաքականության մեջ ոչ միայն ճիշտ չդիրքավորվեց, այլև սպասարկեց թուրք ադրբեջանական շահերը և դա արեց միայն իր իշխանությունը պահելու համար։ Նրա նպատակը մեկն է՝ մնալ իշխանության, և կապ չունի, թե քանի քառակուսի կիլոմետրի վրա»,- խոսքը եզրափակեց ընդդիմադիր պատգամավորը։
Միջոցառման մասնակիցները հետևեցին մարդասիրական ծանրոցների բաշխման ընթացքին, զրուցեցին շահառուների հետ՝ նրանց կարիքների մասին ավելի լավ տեղեկանալու համար:
Եվրոպայի ավելի քան հիսուն քաղաքներում հունվարի 28-29-ին «Եվրոպացիներն հանուն Արցախի» շարժումը համախմբել էր եվրոպական տարբեր երկրների հայկական համայնքներին, ինչպես նաև արցախահայությանը սատարող եվրոպացի անհատների, եվրոպական կառույցների։
Զատուլինը մեկնաբանել է նաև ոմն Սամվել Շիրինյանի գործողությունները, ով շրջել է Երևանի պաշարված Լենինգրադի երեխաների հուշարձանի մոտ դրված ծաղկեպսակները։
Արցախցիների բռնի տեղահանումից հետո խոսվում էր, որ մոտ 40 հայ է մնացել Արցախում, ադրբեջանական կողմը 100 թիվն էր հիշատակում:
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, ռազմական փորձագետ Վիտալի Մանգասարյանն է։
«Հիմա Նիկոլ Փաշինյանի առաջարկածը մոլագար գժի նախաձեռնություն է, որովհետև երբ մեկն ասում է, թե մենք պետք է պահպանենք խորհրդարանական կառավարման համակարգը, բայց ունենանք նոր Սահմանադրություն, դա նշանակում է՝ ունի հետին նպատակներ։ Մենք գործ ունենք քաղաքական լակոտի հետ. այդպիսի անպատասխանատվություն սեփական խոսքի, սեփական ժողովրդի նկատմամբ կարող է ցույց տալ մի մարդ, որին կարող ես կոչել ուղղակի «փոքրիկ»»։
«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն է։
Երբ Սերժ Սարգսյանը հրաժարական տվեց ու մեր ազգը ցնծում էր, այդ ցնծության մթնոլորտում մենք էլ հավաքվեցինք, կոնյակ խմեցինք այդ առիթով։ Այս մասին «ԼուրջCast» հաղորդման ընթացքում ասաց ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։
Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանի զրույցը Ֆրանսիայի հեղինակավոր «Ֆիգարո» (Le Figaro) լրատվամիջոցի փոխխմբագիր, քաղաքական վերլուծաբան Ժան-Քրիստոֆ Բուիսսոնի (Jean-Christophe Buisson) հետ:
2023 թվականի սեպտեմբերի 19-ին, երբ Ադրբեջանը պատերազմ սկսեց Արցախի ու նրա խաղաղ բնակչության դեմ, որևէ արցախցու մտքով չէր անցնում, որ կարող է կորցնել իր հողը, տունը, որտեղ ազատ ու անկախ ապրելու համար տարիներ շարունակ պայքարել է։ Պայքարում էր նաև 2022 թվականի ադրբեջանական շրջափակման մեջ՝ հույս ունենալով, որ աշխարհը կկանգնի արդարության՝ սեփական իրավունքների համար պայքարող արցախցու կողքին. չկանգնեց։
Հունվարի 27-ին և 28-ին, «Եվրոպացիները հանուն Արցախի» հարթակի նախաձեռնությամբ Եվրոպական 55 քաղաքներում կայացավ տարբեր միջոցառումներ, այդ թվում նաև Թբիլիսիում կայացավ ցույց Եվրամիության ներկայացուցչության գրասենյակի դիմաց։ Հայտնում են Վրաստանում հայերի միությունից:
Երգչուհի Անի Պետրոսյանի ընտանիքը Ստեփանակերտը լքելուց չի կարողացել իր հետ վերցնել հարազատ դարձած շանը՝ Ալֆային։ Տեղահանության, երեխաների կիսատ մնացած երազանքների ու հայրենի տան կորստի վշտերի հետ այս բազմանդամ ընտանիքը փորձում է նոր կյանք սկսել Հայաստանում։
Արցախից բռնի տեղահանված 39-ամյա Լյուդմիլան 6 երեխաների մայր է, ամուսնու և երեխաների հետ այսօր վարձով բնակվում է Արարատի մարզի Նորաշեն գյուղում։
«Բարդ Talk» հաղորդաշարի հերթական թողարկման շրջանակներում քաղաքական վերլուծաբաններ Արմեն Բաղդասարյանն ու Գառնիկ Գևորգյանը քննարկում են Հայաստանի քաղաքական օրակարգի ձևավորման առանձնահատկությունները, իշխանությունների՝ պետության ներքին և արտաքին դիմադրողականությանն ուղղված քայլերը, և այդ համատեքստում՝ նոր Սահմանադրություն ընդունելու նախաձեռնության իրական դրդապատճառները։
168.am-ի հետ զրույցում Արցախի Հանրապետության Կրթության և գիտության նախարարության արտադպրոցական ծրագրերի բաժնի վարիչ, նախկին զինվորական Արմեն Պետրոսյանն ասաց, որ ամբողջ անձնագրայինում մեկ պատուհան են տրամադրում արցախահայերին, ինչը նշանակում է, որ ամեն օր մի քանի հոգի արցախցի կարող է մոտենալ այդ պատուհանին։ Այս ամենի հետևանքով արցախահայերն օրերով ու շաբաթներով կանգնում են անձնագրայինների դիմաց՝ սպասելով իրենց հերթին։