Ժողովուրդ, մի՛ լռեք. չստիկներով իշխանության եկած թալիբական և բոշա իշխանությունն էս հեծանիվ, ձվածեղ թիթիզություններից հետո մի օր էլ կասի՝ օկ, դիկտատոր եմ, հարցեր կա՞ն. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար, տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ու հասարակական–քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանն են։
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
Նաիրի Սարգսյան.- Հայաստանում գոյություն ունի 2025թ․ բյուջեն կատարելու խնդիր։ 410 միլիարդ դրամի խնդիր ունեն։ Բյուջեի եկամտային մասը չի ապահովվում։ 2024թ․-ի բյուջեն հազիվ են կատարել, այն էլ՝ քաղաքացուց գանձված եկամտային հարկի հաշվին։ ՀՀ-ում հարկման բազան ընդլայնվում է։ Հասարակական ընդվզումների դեմն առնելու համար ՊԵԿ-ը ու Փաշինյանը խորամանկության դիմեցին՝ իբր թե 300 000 դրամը չհարկելու մասով, բայց երկրորդ տողում մասնավորեցվում է, որ խոսքը նվիրատվության մասին է։ Բայց նվիրատվությունը 300 միլիարդ էլ լինի, չի հարկվելու։ Մարդիկ հիմա իրենց նվիրատվությունները գրանցելու խնդիր են ունենալու։ Արդյունքը լինելու է այն, որ մարդիկ արտագաղթելու են։ Սա իշխանության ձեռքում մահակ է՝ այլակարծություն ունեցող մարդկանց դեմ ցանկացած ժամանակ կիրառելու համար։ ՊԵԿ-ի ու կառավարության նպատակը հայտարարագրումը չէ, այլ հարկեր հավաքելը։
Ժամանակին, երբ Փաշինյանն ընդդիմադիր պատգամավոր էր, վատ կառավարման մեջ անընդհատ մեղադրում էր նախկին իշխանություններին, նախկին պաշտոնյաներին, ու ցանկացած թերացման մեջ մեղավորը պաշտոնյան էր։ Հիմա, երբ ինքը վարչապետ է, չգիտես ինչու՝ մեղավորը քաղաքացին է։ Քաղաքացին ոչ միայն մեղավոր չէ, այլ քաղաքացուն Նիկոլ Փաշինյանի իշխանությունը խանգարում է զարգանալ։
Միքայել Նահապետյան.- Աստված հեռու պահի որևէ պետության նիկոլական քնքշանքից, որովհետև դրանից միայն Ադրբեջանն է շահում։ Դեմոկրատական երկրներում եկամուտների հայտարարագրումը լավ բան է։ Ես հայտարարագրել եմ իմ եկամուտները՝ ոչ թե, որովհետև թաքցնելու բան ունեմ, այլ, որպեսզի անխոցելի լինեմ հանրային խոսույթում։ Չապաևի ժամանակներից թալանած պապական փողեր չունեմ։ Հիմա հարց՝ ինչի՞ վրա է պետական բյուջեից, հարկատուներիս կողմից վճարած գումարներից տարեկան ծախսվում 1.5 միլիոն դոլար Կոնդի առանձնատներում։ Իմ մասին ամեն ինչ գիտեն, բա 4200 դոլար օրական ինչի՞ վրա եք ծախսում, ի՞նչ ունեք թաքցնելու, ինչի՞ չեք ասում։ Երբ քո պետությունը Թալիբանի ոճի օրգանիզացիայի ձեռքում է, շատ վտանգավոր է իրեն տալ տոտալ վերահսկողության լծակներ։ Նկատի ունեմ չստիկներով իշխանության եկածներին, ովքեր մինչ այդ նորմալ կարուսել էլ չէին նստել։
Միքայել Նահապետյան.- 2018թ․ ավանսի հիման վրա հեշտ, դյուրամարս փոփոխությունների հնարավորություն է ստեղծվել։ Դիմադրությունը կոտրվել է այդ առումով, ու վարկային ծանրաբեռնվածությունը երկրի վրա մեծացել է՝ պայմանավորված Ռուսաստան-Արևմուտք առճակատմամբ։ Բայց կազինո խաղացողի հոգեբանությամբ առաջնորդվող Հայաստանի այս իշխանությունը հայտնվելու է բավականին ծանր իրավիճակում։ Բոլոր հեշտ ուտվող պատառներն արդեն կերել են։ Դրսից արդեն սրանց գումարներ չեն տալիս, հետևաբար՝ մտածել են, որ պետք է հաճելին համատեղել օգտակարի հետ․մի կողմից՝ հսկել մարդկանց եկամուտները, մյուս կողմից՝ հարկ հավաքել։ Լիբերալ Թալիբանի ձեռքում քվեարկելու կոճակ է հայտնվել…
Այս ամբողջ համակարգը կառուցվում է՝ բացարձակ իշխանություն պահելու համար։
Կարծում եմ՝ Փաշինյանն անհույս սիրահարված է Լուկաշենկոյի քաղաքական կարիերային ու իշխանություն պահելու նրա տաղանդին։ Այս երկուսը՝ Փաշինյանն ու Լուկաշենկոն, ղառի վալետ են։
Անձնագրային ու վիզաների վարչություն-ԷԿԵՆԳ-ի համակարգ-Ոստիկանություն․ էս երեքով կարողացել են ստեղծել մի համակարգ, որով մեկ այլ մարդ, ասենք՝ իմ մրցակիցը կարող է հասանելիություն ունենալ իմ տվյալներին ու հանդես գալ իմ անունից։ Հայաստանում այլևս չկա բանկային գաղտնիք ասվածը…
Ինձ դուր է գալիս հետևել այդ ցինիկ տեսարանին, երբ Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը՝ մարդ ու կին, Մագելանի դեմքով ինչ-որ վաղուց հայտնագործված հայտնագործություններ են անում։
Մենք այսօր գործ ունենք տրանսպորտային մի համակարգի հետ, որը ստեղծման օրվանից քաղաքացուն գցում է․ կոպեկը գցում ես, չի տալիս, տոմսերի ժամանակը կրճատում է։ Այս ամենի մեջ մարդը 50 դրամ էլ չի ուզենա, 350 դրամ էլ։
Թող բոլորը ղուրբան լինեն էս ժողովրդին․ էն, ինչ արել եք էս ժողովրդի գլխին, եթե դրա 5%-ն անեին գերմանացիների գլխին, երկրում ցելոֆան չէր մնա, որ փշրված ապակիները փակեին։ Թող ինքն իր ոդիսականից հետևություն անի․ առաջ իր արձանը դրված էր Գյումրի-Վանաձոր ճանապարհին, համապետական տղա էր, հիմա իրենց քուչի բեսեդկում է դրված։
Նաիրի Սարգսյան.- Աննա Հակոբյանի կողմից գործարարներից 10 միլիոն դրամներ հավաքելու՝ ռեկետի մասին. մարդիկ սարսափած «Իմ քայլը» հիմնադրամի նամակագրությանը վերաբերվում են որպես պետական մարմինների պահանջի։
Փաշինյանն իր տեսակով բոշա է։ Հանրային տրանսպորտի սակագինը որոշելիս գործել են բոշայի հոգեբանությամբ։ Տարիներ առաջ միջազգային մի կազմակերպություն մանրամասն ուսումնասիրել ու առաջարկներ է ներկայացրել տրանսպորտային ցանցի նորացման ուղղությամբ։ Վստահ եմ՝ մինչև հիմա չեն կարդացել։ Որոշել են՝ անկապ 300 դրամ, հետո տեսան դիմադրություն կա, ասեցին՝ լավ, 250, հետո էլի կիջեցնեն։ Դրա փոխարեն՝ պետք էր կարդալ միջազգային խորհրդատուի լուծումները։ Հաշվարկներով հիմնավորվում է, որ 100 դրամը բավարար է նաև շահույթ ստանալու համար։
Մենք անգամ չենք կարողանալու արտաքին պարտքը սպասարկել, որը 2018-ի «հեղափոխություն» կոչվածից հետո կրկնապատկել են: Վերջին տվյալներով, Հայաստանի պետական պարտքը հասել է շուրջ 12,6 մլրդ դոլարի։ 2025թ. վերջին, կառավարության կանխատեսումներով, կհասնի 13 մլրդ 972 մլն դոլարի։
Միքայել Նահապետյան.- Ամբողջ խնդիրը պրոցեսների արագությունն է։ Ողբերգական ճակատագիր են ունեցել այն հասարակությունները, ովքեր բաց են թողել դա։ Ինքը հո որոշա՞ծ է մտել այս խաղի մեջ, ինքը գիտի՝ ինչ է անում։ Երբ էս հեծանիվ, ձվածեղ թիթիզությունների ժամանակն անցնի, ինքն ասելու է՝ օկ, դիկտատոր եմ, հարցեր կա՞ն։
Ես իմ կյանքի գիտակից ու անգիտակից տարիների համար երբեք որևէ հոգածություն չեմ տեսել իշխանությունների կողմից։ Ավելին, գիտակից հատվածում ճնշումների էլ եմ ենթարկվել։ Բայց նախկին բոլոր իշխանությունների ժամանակ բռնության տակ ատելության կոմպոնենտ չեմ տեսել, թեման պրագմատիկ է եղել։ Նիկոլ Փաշինյանի սպեցիֆիկան էդ ա՝ ինքը ատում է։ Նիկոլ Փաշինյանին որ ռեսեթ ես անում, ինքն ատում է։
Նաիրի Սարգսյան.- Ժամանակին ունեի այն տպավորությունը, որ Փաշինյանն ամեն ինչ անում է դիտավորյալ, որպեսզի իրեն հեռացնեն։ Հիմա բացարձակ չունեմ այդ տպավորությունը։ Իր համար ծրագիր է մշակվել, որով նա առաջ է շարժվում։ Հիմա նրա բոլոր փոփոխություններն ու քայլերը միտված են Հայաստանում դիկտատուրա հաստատելուն, որպեսզի վերարտադրվելու հնարավորություն ունենա՝ իշխանությունը պահպանի։
Փաստաբանների հարկերն ինչի՞ բարձրացրին։ Որպեսզի մարդիկ չկարողանան նաև իշխանությունների կողմից հետապնդումների, հալածանքների դեպքում փաստաբանի ծառայություններից օգտվել։
Միքայել Նահապետյան.- 3 միլիոն մարդ կախված է բացառապես ուրիշի անկանխատեսելի, անքննելի կամքից։ Եթե այս թալիբանական ավանդույթները տայիր Անգելա Մերկելի նման պահպանողական մարդուն, ինքն էլ կաներ այն, ինչ սա է անում։ Ծայրահեղ վտանգավոր իրականություն է ստեղծվել։ Պետք չէ թերագնահատել Նիկոլ Փաշինյանի քաղաքական схватка-ն։ Կենդանին կարող է չունենալ բարոյականություն ու կրթություն, բայց արյան հոտը զգում է։
Նույնիսկ այն ժամանակ, երբ Փաշինյանը խմբագիր ու ընդդիմադիր էր, ու միջոցները սուղ էին, իր ֆանտազիաները հերիքում էին ինտրիգներ հյուսելու համար։
Միշտ ավելի հաճելի է մեռնել իշխանության մեջ, քան առանց իշխանության։ Նիկոլ Փաշինյանի համար նման այլընտրանք գոյություն չունի։ Ինքն իշխանություն շատ է սիրում։ Իր հաշվարկների տրամաբանության մեջ՝ որպես իրական պոպուլիստ, ինքը փոխարինողներ չի տեսնում։ Պոպուլիստը երբեք չի տեսնելու իրեն փոխելու հնարավորություն։
Նաիրի Սարգսյան.- Միակ խորհուրդը, որ կարող եմ տալ մեր հասարակությանը, մասնակցություն ունենալ Նիկոլ Փաշինյանին ճանապարհելու սուրբ գործին։ Չեմ կարող խորհուրդ տալ՝ ում կողքին կանգնեն, բայց թող ակտիվ լինեն։
Միքայել Նահապետյան.- Կարևոր ու պարտադիր պայման՝ շփվեք օնլայն ու օֆլայն։ Շփվեք ձեր ընկերների հետ, խմբերով հավաքվեք, վերականգնեք սոցիալական հարաբերությունները, որովհետև այս իշխանությունն աշխատում է սոցիալական հարաբերությունները քանդելու ուղղությամբ։ Իշխանությունը 2018-ից սկսած ամեն ինչ արել է հասարակությանը, ժողովրդին պառակտելու, միմյանց նկատմամբ թշնամացնելու ուղղությամբ: Հանդիպեք այն մարդկանց, ում վարքն ինչ-որ ժամանակ ձեզ ցավ է պատճառել։ Հանդիպեք այդ մարդկանց հետ, տվեք ուղիղ հարցեր ու ստացեք պատասխաններ։ Ես մի քանի տասնյակ հանդիպումներ եմ ունեցել տարբեր ճամբարների մարդկանց հետ, ու պարզվել է, որ ամեն ինչ այնպես չէ, ինչպես քեզ թվացել է ժամանակին։ Երրորդ. մի՛ մտածեք նրա մասին, թե ինչ տեղի կունենա, եթե Նիկոլ Փաշինյանն ինչ-որ հարցում զիջի կամ պարտվի։ Մի՛ տառապեք։ Խփե՛ք բոլոր կետերով, երբ տրանսպորտն են թանկացնում, երբ ձեր գյուղն են հանձնում, երբ հղի կնոջ են մեքենայի տակ գցում ու սպանում… Մի՛ լռեք, խոսեք, ու կտեսնեք, որ ողջամտության ձայներ էլի կան։ Քաղաքական սուբյեկտներին դաժան հարցեր տվեք։
Մանրամասները՝ տեսանյութում։