Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել. Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից. ո՞վ չէր օգտվի այդ նվերից». Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի կողմից Արցախի հանձնմանը, իր և Պուտինի հեռախոսազրույցին.

«Այն, ինչ տեղի ունեցավ, Հայաստանի ղեկավարության մեղքն է, միայն նրանց մեղքը»,- ընդգծեց նա` հավելելով, որ Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից, թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա.

«Նույնիսկ պատերազմում պարտությունից հետո ասացին, որ ճանաչում են այն, ինչ եղել է ԽՍՀՄ-ում։ Ես և Պուտինն ապշած էինք, երբ պատերազմում պարտվելուց հետո Փաշինյանը հայտարարեց, թե Ստեփանակերտն ու ամբողջ Ղարաբաղը փաստացի Ադրբեջանի տարածքն են։ Զանգեցի Պուտինին, ասացի՝ լսեցի՞ր ինչ է ասել:

Պատասխանեց՝ լսեցի, բայց ո՞վ էր նրա լեզվից քաշում, որ նման բան ասի: Ես հարցրի՝ դո՞ւ ես դրդել, որ նման բան ասի: Պատասխանեց՝ ո՛չ, առհասարակ չեմ միջամտել, զարմացած է։ Փաշինյանն ինքը հրաժարվեց Լեռնային Ղարաբաղից։ Թեև այդ պահին Իլհամը պատրաստ էր համաձայնել, որ սա տարածք է, որտեղ Հայաստանը լուրջ ազդեցություն կունենա։ Բայց ահա այսպիսի նվեր։ Ո՞վ չէր օգտվի դրանից»,– այսօր հայտարարել է Լուկաշենկոն։

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս