Այսօր, երբ Հայաստանի հարևան Իրանը, և դաշնակից Ռուսաստանի Դաշնությունը բարդ և լայնածավալ պատերազմներ են վարում, Հայասանը գտնվում է այդ 2 պատերազմական գործողույունների մեջտեղում։ Հայաստանում օրհասական անհրաժեշտություն է ռազմականացումը, զորքի ոգու և սպառազինության մակարդակի բարձրացումն ու ապակուսակցականացումը։
Երեկ ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտարարել էր, որ Կարմիր խաչի կոմիտեն այցելել է Բաքվի բանտերում պահվող հայ ռազմագերիներին։
Սյունիքի Կապան քաղաքում ծնված շվեյցարաբնակ Աննա Հեսս Սարգսյանը (Anna Hess Sargsyan) հակամարտությունների խաղաղ կարգավորման եւ բանակցային արվեստի փորձագետ է: Բազմամյա աշխատանքային փորձ կուտակել է շվեյցարական եւ միջազգային տարբեր կառույցներում, վերլուծական կենտրոններում, Շվեյցարիայի ԱԳՆ-ի կողմից ուղղորդված մասնագետ է եղել ԵԱՀԿ-ում: Քաղաքագիտական կրթություն ստացել է Երեւանի Ամերիկյան, իսկ միջազգային հարաբերություններ ուսանել Նյու Յորքի Կոլումբիայի համալսարաններում:
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն է։
«Սամվել Կարապետյանն այն եզակի գործիչներից է, որ հսկայական մեկենասություններ և բարեգործական ծրագրեր է իրականացրել Արցախում, ինչը Նիկոլ Փաշինյանի ներկայիս սահմանումների, ընկալումների, ՍԴ որոշմամբ տված մեկնաբանությունների պայմաններում համարվում է Ադրբեջանի տարածքում իրականացված ապօրինի գործունեություն: Ես մեծ անհանգստություն ունեմ՝ հաշվի առնելով, որ նա նաև ՌԴ քաղաքացի է, հնարավոր է, որ Նիկոլը Սամվել Կարապետյանին արտահանձնի Ադրբեջանին»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։
«Ի՞նչ է ասում Նիկոլ Փաշինյանը։ Ասում է հետևյալը ու ասում է շատ պարզ, առանց այլևայլության ու երկմտանքի. Հայաստանի ինքնիշանությունն ու Արցախի խնդրի գոյությունը, այդ թվում Արցախի հարցի որևէ լուծում, որն արմատական չէր (խոսքը «Արցախը Հայաստան էր և վերջ» կամ «Արցախն Ադրբեջան էր, և վերջ» լուծումների մասին է), անհամատեղելի էր Հայաստանի ինքնիշխանության հետ։ Ասում է նաև, որ իր համար շատ ավելի կարևոր էր Հայաստանի ինքնիշխանությունը, հետևաբար Արցախի կորուստը մեր հաղթանակն է։
Ռուբեն Վարդանյանի փաստաբան Ջարեդ Գենսերը վերջերս Երևանում էր, հարցազրույց էր տվել «Ազատություն» ռադիոկայանին և անդրադարձել Բաքվում պահվող Ռուբեն Վարդանյանի և մյուս պատանդների իրավունքների ոտնահարմանը։
Սամվել Կարապետյանը մշտապես եղել է Արցախի կողքին՝ թե՛ պատերազմական օրերին, թե՛ պետականաշինության դժվարին փուլերում՝ կիսելով արցախցիների հոգսերը, կանգնելով մեր ժողովրդի կողքին։ Արցախի յուրաքանչյուր բնակիչ անձամբ է զգացել մեծ բարերարի հոգատարությունն ու հպարտացել նրա հայրենանվեր գործունեությամբ։
Նիկոլ Փաշինյանը համարում է, որ 2022 թ. հոկտեմբերի 6–ն այն շրջադարձային կետն է, երբ ինքը ֆորպոստի վարչապետի կարգավիճակից հստակ անցում է կատարել ՀՀ լիարժեք վարչապետի պաշտոնին։ Այս մասին նա այսօր հայյտարարեց ԱԺ–ում` 2024 թ. պետական բյուջեի կատարողականի քննարկմանը։
Սրանցից հույս չկա, մինչև իշխանություն չփոխվի, հայ սիրող չլինի, բան չի փոխվի. Ղարաբաղի հարցը չի փակվել. արցախցի
Արցախահայությունը հետ է վերադառնալու հայկական Արցախ. Անաստաս Իսրայելյան
Ճնշում պիտի լինի. բարերարների նկատմամբ նման վերաբերմունքը իսկությամբ հային չի սազում. արցախցի
Մեզ միշտ պատերազմով են վախեցնում. այդպես է հիմա, այդպես էր նաև բլոկադայի ժամանակ. արցախցի
Արցախը մեջից հանում են, Հայաստանը դառնում է ագրեսոր. խաչը ձեռքներիս ենք հաղթել. Անաստաս Իսրայելյան
Արցախցիների մեջ ղեկավարներ ի հայտ եկան, որ ժողովրդին կես-կես են անում. արցախցի
ՀՀԿ ԳՄ անդամ Մարգարիտ Եսայանի կարծիքով՝ ՀՀ իշխանությունները մնացել են իրենց նեղ, ճղճիմ հետաքրքրությունների շրջանակում, որը Հայաստանն ամբողջովին լիկվիդացնելն է:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է «Դի-ԷՍ-ԷՅ Խորհրդատվական խումբ» ընկերության գլխավոր տնօրեն Դավիթ Անանյանը։
ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված է Արցախն այլ պետության կազմում ճանաչելու արգելքը։
Մեր հասարակությունը, ի հակառակ այն խոստումների, որոնք ստացել էր 2018 թվականին՝ Արցախի հարցով բանակցություններ և այլն, տեսել է, որ տեղի է ունենում ճիշտ հակառակը։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։
«2025 թ. հունիսի 16-22-ը Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Արարատյան շաբաթվա տոները, որոնց առիթով Ն.Ս.Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ հավատացելոց երկրպագության համար դուրս կբերվեն Սուրբ Էջմիածնի սրբազան մասունքներ և կիրակի օրը՝ հունիսի 22-ին Սուրբ Էջմիածնում մատուցվելու է Սուրբ Պատարագ»։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն ԱՄՆ Սթենֆորդի համալսարանի քաղաքագիտության դոկտոր Արթուր Խաչիկյանն ու Ֆրանսիայի Paris-Panthéon-Assas համալսարանի միջազգային իրավունքի դոկտոր, փաստաբան, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիայի նախկին գլխավոր քարտուղար, ֆրանսահայ Րաֆֆի-Ֆիլիպ Կալֆայանն են։
«Թրամփը գրառմամբ ուղղակիորեն սպառնում է Իրանին՝ ասելով՝ Թեհրանը պետք է տարհանվի, այսինքն՝ բաց տեքստով ասում է, որ ԱՄՆ-ը մտնելու է պատերազմի մեջ: Ավելին, իրանական և իսրայելական մամուլը տեղեկատվություն հրապարակեց, որ ամերիկյան և բրիտանական ռազմանավերը և ռազմական ինքնաթիռներն ընդհուպ մոտենում են իրանական սահմանին: Սա է արևմտյան դեմոկրատիան»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա՝ շեշտելով, որ «արևմտյան դեմոկրատիա» գործիքով փորձելու են Իրանում իշխանափոխություն իրականացնել:
168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է Իրանի խորհրդարանի նախկին պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը։
Հունիսի 18-ին Վերաքննիչ քրեական դատարանը կհրապարակի ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանի գործով դատական ակտը:
Ես դեսպան եմ, քաղաքական վերլուծաբան չեմ. Սոբհանին` Արցախի օկուպացիայի և տարածաշրջանի վրա դրա ազդեցության մասին
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արցախի թեմը իր զորակցությունն է հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին, ով կանգնած է Արցախի բնակչության համահավաք իրավունքների պաշտպանության դիրքերում։
Այս պարագայում ևս դիմելու ենք ՀՀ դատախազությանը և ՀՀ իրավապահ մարմիններին՝ նմանատիպ դեպքերի նկատմամբ անհապաղ և արդյունավետ քայլեր ձեռնարկելու կոչով։ Իրավապահ մարմինների լռությունն այս պարագայում կարող է դիտարկվել որպես թողտվություն և արդարացում նման երևույթների։
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն APRI-Հայաստան գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, պատմական գիտությունների թեկնածու, միջազգայնագետ, իսրայելագետ Սերգեյ Մելքոնյանն է։
«Այս պահին էլ Արցախի նախագահի ինստիտուտը կա, սակայն նախագահի լիազորությունները կատարում է Արցախի խորհրդարանի նախագահը։ Այժմ քաղաքական քննարկում է տեղի ունենում, և մենք մասնագետների հետ, հիմնականում՝ սահմանադրագետների ու իրավագետների, փորձելու ենք լուծումը գտնել, թե ինչպես պետք է իրականացնենք այս գործընթացը, որը լրիվ կհամապատասխանի իրավական պահանջներին և կունենա քաղաքական մեկնաբանություն»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Մետաքսե Հակոբյանը։