Ռուսաստանն ու Ֆրանսիան էգուց Ադրբեջանին կասեն՝ մի րոպե, Մինսկի խումբ գոյություն ունի. Վարդան Հակոբյան

«Ալիևն ո՞վ է, որ Մինսկի խումբ փակի: Փաշինյանը ոչ մի հարցում դերակատար չէ: Ուղղակի Ալիևը, մտածելով իր ապագայի մասին, ուզում է փակել Մինսկի խումբը, որ հետո հանկարծ, օրինակ, ռուսների, Ֆրանսիայի հետ հարաբերություններում լարվածություն լինելու ժամանակ, էդ մեծ երկրներն իրենց դիվանագիտությունն առաջ տանելու համար էդ թուղթը նորից չօգտագործեն»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանը:

Վերջինս նկատեց՝ եթե նոյեմբերի 9-ի փաստաթղթով նախատեսված կոմունիկացիաների բացման հարցը սուր դրվի, և Ռուսաստանը չկարողանա վերահսկողություն ունենալ Զանգեզուրի միջանցքի վրա, ինչո՞ւ այդ պարագայում Ռուսաստանը չպետք է հիշի Մինսկի խմբի ձևաչափի մասին՝ շատ լավ իմանալով, որ Ադրբեջանն է Հայաստանին թելադրում ռուսներին հանել տարածաշրջանից:

«Ռուսաստանն էգուց Ադրբեջանի ականջները քաշելու համար կասի՝ մի րոպե, Մինսկի խումբ գոյություն ունի: Ֆրանսիացիները միանգամից նույնպես վազելով կներկայանան, ԱՄՆ-ը՝ նույնպես»,- ասաց Վարդան Հակոբյանը:

Նրա խոսքով՝ ցանկացած լուրջ դիվանագետի համար ցանկացած դիվանագիտական գործիք կարևոր է, անգամ, եթե այդ գործիքն ուժը կորցրել է: Կպահի, բայց հենց տեղը գա, կօգտագործի, և Ադրբեջանն ու Թուրքիան դրանից են վախենում:

Կարդացեք նաև

«Փաշինյանն ի սկզբանե ամեն ինչ գծած եկել է: Մի բան, որ նա մտածել է, այն է, որ ոչ թե Ղարաբաղի մի մասը մնա պատերազմից հետո, ու ռուները գան, կանգնեն էդտեղ, այլ ամբողջը տան, որ ղարաբաղցիներին ընդհանրապես հանի Արցախից, պրծնի: Զբաղված է եղել Հայաստանը մկրատով կտրելով: Ուղղակի Ալիևն ասել է՝ Մինսկի խումբն էլ փակենք, վերջանա-գնա: Ինձ թվում է՝ Մինսկի խումբը փակել չեն կարողանա: Էդ հարցը կջրեն, կքնացնեն, որ հենց իրենց պետք լինի, օգտագործեն»,- ասաց դիվանագետը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս