Արցախի Հանրապետության Ազգային ժողովի այսօր՝ փետրվարի 11-ին, կայացած հերթական նիստում քննարկվել է ԱՀ նախագահի կողմից ներկայացված ԱՀ գլխավոր դատախազի պաշտոնում նշանակվելու համար Խորհրդարանին ներկայացրած Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը:
Ռուսաստանն աշխատում է թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի իր գործընկերների հետ՝ ռազմագերիների վերադարձի հարցը լուծելու համար: Այս մասին այսօր տեղի ունեցած ճեպազրույցում հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ հավելելով, որ փոխանակումը պետք է իրականացվի «բոլորը բոլորի դիմաց» սկզբունքով:
«Ես նոր տուն էի ստացել, մի տարի էլ չեմ ապրել, որպես բազմազավակ ընտանիք՝ տվել էին, «Համահայկական հիմնադրամն» էր սարքել: Սեփական տուն էր՝ ամեն ինչ՝ մեջը… Իսկ հիմա 13 հոգով 2 սենյակում ենք ապրում՝ անչափահաս 10 երեխաներս, ես, ամուսինս ու եղբայրս: Հյուրանոցի ծախսերը պետությունն է հոգում, մենք փորձում ենք սննդի, հագուստի հարցով զբաղվել: Կհորդորեմ բոլորին՝ հետ վերադառնալ՝ պետք է ապրենք ու շենացնենք մեր երկիրը, օջախները չպետք է թողնենք»,- հավելեց Հերմինե Հայրապետյանը:
Պաշտոնական Մոսկվան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պետք է շարունակի իր գործունեությունը։ Ավելին, Մինսկի խմբի մշակած հիմնական սկզբունքները հիմք են դարձել նոյեմբերի 9-ին ստորագրված հրադադարի համար։ Օրերս այս մասին է հայտարարել Ռուսաստանի փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն՝ հավելելով, թե ղարաբաղյան խնդրի համապարփակ կարգավորումը պահանջված հարց է: Ռուդենկոն կարծիք է հայտնել, թե այսօր ԵԱՀԿ Մինսկի խումբը, նրա համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցների ամրապնդման հարցերում։
Պատերազմի ընթացքում Արցախի առողջապահական համակարգը գերազանցապես է կատարել իր առջև դրված խնդիրները՝ Հայաստանից ու սփյուռքից ներգրավված մասնագետների աջակցությամբ դիմանալով բոլոր արտակարգ վիճակներում:
«Ռուսաստանը և ԱՄՆ-ը Ղարաբաղի հարցում ըստ էության պետք է շարունակեն այն կետից, ինչ կանգ են առել բանակցային գործընթացում, բացառությամբ տարածքների հարցի, որը լուծվել է ռազմական գործողությունների հետևանքով»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս միջազգայնագետ Ալեքսեյ Մալաշենկոն՝ անդրադառնալով ռուս-ամերիկյան հնարավոր ճգնաժամի դեպքում իրավիճակին Հարավային Կովկասում, մասնավորապես, Արցախյան հակամարտության գոտում:
Արցախի Հանրապետություն մուտք գործելու ընթացակարգի որևէ արմատական փոփոխություն տեղի չի ունեցել: Այս մասին Ազգային ժողովի նիստում ասել է Արցախի արտաքին գործերի նախարար Դավիթ Բաբայանը՝ պատասխանելով ԱԺ փոխնախագահ Գագիկ Բաղունցի հարցին:
Արցախում փետրվարի 10-ին իրականացված 42 թեստավորման արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1 նոր դեպք:
Արցախի Ասկերանի շրջանի Կարմիր գյուղում, Խնածախ և Այգեստան համայնքներում, ինչպես նաև Մարտունի և Ստեփանակերտ քաղաքների մոտակայքում փետրվարի 11-ին նախատեսվում են չպայթած զենք-զինամթերքի վնասազերծման աշխատանքներ:
Արցախի կառավարության որոշմամբ՝ պատերազմական գործողությունների հետևանքով իրենց մշտական բնակության վայրերից տեղահանված քաղաքացիները, ավտոմեքենայի և մոտոցիկլետի տեխանձնագիր, ինչպես նաև վարորդական իրավունք կորցնելու դեպքում՝ մինչև 2021 թվականի դեկտեմբերի 31-ն ազատվում են դրանք վերստանալու համար նախատեսված պետական տուրքերի վճարումներից:
Արցախում ռուսաստանցի խաղաղապահները շարունակում են ապահովել քաղաքացիների ՝ իրենց մշտական բնակության վայրեր վերադառնալու անվտանգությունը, քաղաքացիական ավտոտրանսպորտի երթևեկությունը, պարենի եւ տարբեր ապրանքների փոխադրումը Լաչինի միջանցքով:
Փետրվարի 10-ին իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում փրկարար ջոկատներն Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող Վարանդայի (Ֆիզուլի) շրջանից հայտնաբերել են ևս 4 զոհված զինծառայողի աճյուն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:
«Այս փոփոխությունը պայմանավորված է եղել պարոն Բարսեղյանի՝ սեփական դիմումի համաձայն աշխատանքից ազատվելու որոշմամբ: Բարձր գնահատելով նրա կատարած գործունեությունը՝ ուզում եմ նոր աշխատանքում հաջողություն մաղթել պարոն Ղահրամանյանին: Մեր հայրենիքի համար այս բախտորոշ ժամանակահատվածում պաշտոն ստանձնելը ես համարում եմ առաքելություն, և հավատացած եմ, որ միասնական աշխատանքով կկարողանանք հաղթահարել մեզ նետված ներքին և արտաքին բոլոր մարտահրավերները»,- ասել է ԱՀ նախագահը:
Անուշավան Դանիելյաը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Ինչպես գիտեք սահմանների փակվելը պայմանավորված էր Արցախում ստատուս քվոյի հետ, որը փոխվել է ուժի կիրառման միջոցով, եւ այլեւս Թուրքիան որեւէ պատճառ չունի սահմանը փակ պահել Հայաստանի ուղղությամբ»․ ՀՀ ԱԳ նախարար Ա. ԱՅՎԱԶՅԱՆ։
«Դավիթս մեր տան առաջին բալիկն է եղել, մեր քույր-եղբայրներից առաջինը Դավիթիս հայրն է ամուսնացել, ու 2001 թվականի օգոստոսի 10-ին ծնվեց մեր Դավիթը։ Շատ աշխույժ, ճարպիկ, խելացի, աշխատասեր, հպարտ, կյանքը շատ սիրող տղա էր, կայացած տղամարդ էր, ժամանակից շուտ մեծացավ։ Որ տանեիր մի անտառում թողնեիր, այնտեղ իր դրախտը կստեղծեր, կապրեր․․․»,- 168.am-ի հետ զրույցում Դավիթին այսպես բնութագրեց նրա հորեղբայրը՝ Համլետ Իվանյանը։
Ընդդիմության յուրաքանչյուր քննադատություն մենք ընդունում ենք ի գիտություն, հաշվի ենք նստում դրա հետ, եղել են իրողություններ, և մենք դրա հետ հաշվի ենք նստել, ու դրա բերումով էլ վարչապետն առաջարկ է արել: Մենք ուզել ենք զրուցել ընդդիմության ու հանրության հետ, ինչը արել ենք և այդ բերումով եկել ենք այս եզրահանգմանը:
Փետրվարի 10-ին հրավիրվել են Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Միասնական հայրենիք», «Հայ հեղափոխական դաշնակցություն», «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» և «Ազատ հայրենիք-ՔՄԴ» խմբակցությունների նիստեր:
Հրապարակումը պատրաստելիս օգտվել ենք համացանցում և մամուլում առկա տեղեկություններից։ Ինչպես նաև զոհվածների հարազատները իրենք են կապվել մեզ հետ՝ խնդրելով հերոսներին ներառել «Անուն առ Անուն» խորագրով շարքում:
Անհետ կորածների հարազատների պնդմամբ՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը երեկ ՀՀ կառավարության շենք մտնելիս՝ մուտքի մոտ, հանդիպել է նրանցից մի քանիսին, տեղեկացրել, որ գերիների հերթական խումբն է գալու: Երեկոյան արդեն Էրեբունի օդանավակայանում, երբ հարազատները դիմավորում էին Բաքվից եկող ինքնաթիռը, պարզվեց, որ ԱՀ նախագահի հնչեցրած թիվն իրականության հետ որևէ աղերս չունի։
«Եթե չեք պատկերացնում՝ ինչ է գերությունը, ձեր երեխեքին տարեք, դրեք մեր երեխեքի կողքը, նստեք սպասեք»
Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլարի չափով:
Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարարության միջազգային ականազերծման կենտրոնի մասնագետները շարունակում են Լեռնային Ղարաբաղում ականազերծման և պայթյունավտանգ իրերի հայտնաբերման ու վնասազերծման աշխատանքները:
Արցախի Մարտունի քաղաքում, Ծովատեղ գյուղում և հարակից բնակավայրերում, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան համայնքներում փետրվարի 10-ին զենք-զինամթերքի վնասազերծման ու պայթեցման աշխատանքներ են նախատեսվում:
Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 37 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով:
Արցախում կրակի դադարեցման մասին 2020 թվականի նոյեմբերի 10-ին ստորագրված եռակողմ համաձայնագրից մինչև այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ անցած տարածքներում ականների վրա 14 ադրբեջանցի է պայթել: Այս մասին, ըստ ermenihaber.am-ի՝ տվյալներ է հրապարակել Ադրբեջանի գլխավոր դատախազությունը:
Այսօրվանից մեկնարկել է սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծված պատերազմի ընթացքում ռազմական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած անձանց 500 000 դրամի չափով միանվագ օժանդակություն տրամադրելու նպատակով օնլայն եղանակով դիմումների ընդունումը:
«Հրապարակ» թերթը գրում է. «Արայիկ Հարությունյանն Արցախի գլխավոր դատախազի պաշտոնում առաջադրել է Գուրգեն Ներսիսյանի թեկնածությունը, ով Արցախում ընդունված խոսակցությունների համաձայն՝ հայտնի սորոսական է, ավելին՝ Դանիել Իոաննիսյանի մտերիմը։
Արցախի Հանարպետության ԱԳՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը մեկնաբանություն է տարածել պատերազմից հետո Արցախ մուտք գործելով ընթացակարգի մասին, որում ասվում է․
Եվրոպացի ռազմական վերլուծաբան Թրեյսի Ջերմանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Ձմեռ-2021»-ը թուրք-ադրբեջանական ռազմական պլանի բաղադրիչներից է: Նրա խոսքով՝ գաղտնիք չէ, որ համագործակցությունն այդ ոլորտում եղել է ու հիմա ևս ինտենսիվորեն շարունակվում է: Սակայն, Ջերմանի խոսքով, ամեն զորավարժություն չէ, որ հարևանների համար սպառնալիք է:
Արցախում նախատեսվում է հարկային և այլ պարտադիր վճարների գծով չվճարված պարտավորություններից ազատել այն տնտեսավարող սուբյեկտներին, որոնք գործունեություն են իրականացրել պատերազմի հետևանքով ադրբեջանական վերահսկողության տակ անցած համայնքներում: