
Արցախի մի շարք բնակավայրերում զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում

Արցախի տարածքը չպայթած զենք-զինամթերքից մաքրելու նպատակով, ԱԻ պետական ծառայության, «The Halo Trust» ոչ կառավարական կազմակերպության, Հումանիտար ականազերծման կենտրոն հիմնադրամի սակրավորները ռուս գործընկերների հետ համատեղ շարունակում են իրականացնել ինժեներահետախուզական և պայթեցման աշխատանքներ:
Ինչպես տեղեկացնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը, զինամթերքների վնասազերծման աշխատանքներ են նախատեսվում Ստեփանակերտ, Մարտակերտ և Մարտունի քաղաքների, Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ, Ասկերանի շրջանի Խնածախ և Այգեստան գյուղերի մոտակայքում:
«Հնարավոր է լսվեն պայթյունի ձայներ: Խնդրում ենք չանհանգստանալ: Տեղեկատու հեռախոսահամարներ՝ 911, 101, 112․,– ասվում է ԱԻՊԾ հաղորդագրությունում: