Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Պատերազմ է։ Հայտարարված է ռազմական դրություն, Հանրապետականը սառեցրել է ներքաղաքական օրակարգը, բայց այնուամենայնիվ որոշների մոտ մեծ է գայթակղությունը թեժացնելու ներքաղաքական օրակարգը, որի ժամանակը չէ այսօր։
Ադրբեջանական զինված ուժերի կողմից նոյեմբերի 5-ի լույս 6-ի գիշերվա ընթացքում Ստեփանակերտի ինտենսիվ հրթիռակոծության հետևանքով զոհված երեք խաղաղ բնակիչները երիտասարդ եղբայրներ են` Արկադի և Էրիկ Արսենի Հախումյաններն ու նրանց տատը Սվետլանան:
Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոն ընդունել է Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Մուրադ Ֆրանկ Փափազյանին և Արա Թորանյանին՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:
«Մեզ, իհարկե, անհանգստացնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ինետրանցիոնալիզացիան և Մերձավոր Արևելքից վարձկանների ներգրավումը: Մենք բազմիցս արտաքին խաղացողներին կոչ ենք արել իրենց հնարավորությունները գործադրել՝ կանխելու համար վարձկանների տեղափոխությունը կոնֆլիկտի գոտի, որոնց թիվն այնտեղ, եղած տվյալներով, մոտենում է 2000-ին: Այս թեման մասնավորապես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից շոշափվել է Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցում հոկտեմբերի 27-ին, ինչպես նաև Ադրբեջանի ու Հայաստանի հետ ղեկավարների հետ կանոնավոր շփումների ժամանակ: Համառորեն շարունակում ենք մեր դիրքորոշումն առաջ քաշել զանազան խողովակներով»,-ասել է ՌԴ ԱԳ նախարար Լավրովը:
Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Շուշիի շրջակայքի հրոսակախմբերի մաքրման աշխատանքները շարունակվում են։ Ցավոք, գիշերվա մարտերում ընկավ ևս մի ընկեր՝ Վահե ջան, հավերժ փառք քեզ։ Վիրավորվել է մյուս ընկերս՝ Սերգեյը։ Հերոսներ եք դուք։ #Հաղթելուենք»։
«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱՀԾ տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի մարտերում Սիրիայից զինյալների մասնակցության վերաբերյալ Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայությունը ճշգրիտ տվյալներ էր ստացել, այդ թվում` Մերձավոր Արեւելքի երկրների գործընկեր հետախուզական ծառայություններից:
«Իրավիճակն Արցախում գիշերը բավականին թեժ է եղել, բայց կայուն բարդ է։ Հակառակորդն ուժգին հրետակոծության է ենթարկել մայրաքաղաք Ստեփանակերտը, երևի այսպիսի ուժգին հրետակոծություն չի եղել այս ողջ պատերազմի ընթացքում»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախագահի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական Դավիթ Բաբայանը։
Թևան Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Առավոտից պապական տան շուշաբանդում նստած՝ վերջին ժամի ձայներից հասկանում եմ, որ մեր տղաների բազկին չհավատալն ու չսատարելն անհնար է։ Շնորհակալություն տղեք։ Լյազաթ սուրճ ըմպեցի :)))
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծած պատերազմի հենց առաջին օրվանից Ադրբեջանի զինված ուժերը խաղաղ բնակիչների և բնակավայրերի նկատմամբ կիրառել են նաև քիմիական տարրեր պարունակող զենքեր, զանգվածային ոչնչացման զինատեսակներ: Դա համարվում է պատերազմական հանցագործություն։ Խոսքը հատկապես սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակների մասին է, որը չափազանց թունավոր է։ Այս տիպի զինատեսակների կիրառման արգելքի վերաբերյալ կան բազմաթիվ միջազգային կոնվենցիաներ, որոնց միացել է նաև Ադրբեջանը։
Արցախի Հանրապետության արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հրապարակել է հրթիռակոծությունից հետո Ստեփանակերտը պատկերող կադրեր:
Կանադայի վարչապետ Ջասթին Թրյուդոն և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդգծել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման ճանապարհին երկխոսության և դիվանագիտության կարևորությունը:
Ստեփանակերտում միացել է օդային տագնապի ազդանշանը:
Նոյեմբերի 5-ին և լույս 6-ի գիշերը ռազմաճակատի բոլոր հիմնական ուղղություններում մարտական գործողությունները շարունակվել են: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանողական արդյունավետ մարտեր են վարել և թշնամական ուժերին ռազմատեխնիկական ու մարդկային մեծաթիվ կորուստներ պատճառել արևելյան, հարավային ու հարավ-արևմտյան հատվածներում:
8-ամյա Միհրանի կյանքը Ստեփանակերտում:
ԱՀ պաշտպանության բանակը շարունակում է տեղորոշել և ոչնչացնել գրոհի պատրաստվող ադրբեջանական ստորաբաժանումները։
«Հայրենիք» զորախումբը, որը բազմաթիվ կամավորագրվածներով մեկնել է Արցախ, հայկական երկրորդ հանրապետության տարբեր շրջաններում մասնակցում է մարտական գործողությունների՝ կատարելով հայրենիքի հանդեպ իր պարտքը։
Նոյեմբերի 5-ին լույս 6-ի գիշերը խաղաղ բնակավայրերում անհանգիստ է եղել։ Կան տուժածներ։
Հայաստանի իշխանությունների կողմից երկուսուկես տարի քրեական հետապնդման ենթարկված պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, մի կողմ դնելով գործող իշխանությունից իր նեղացածությունը, պատերազմի առաջին օրվանից Արցախում է, աջակցում է՝ ինչով կարող է։
Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր Ջոն Ինյառիտուն միջազգային հանրությանը կոչ է արել շտապ քայլեր ձեռնարկել` կանխելու Ադրբեջանի և Թուրքիայի կողմից Արցախում իրականացվող նոր ցեղասպանությունը:
«Կարելի է հանել զրահաբաճկոնն ու մի փոքր շնչել». Պեգովը Շուշիում տիրող իրավիճակի վերաբերյալ տեսանյութ է հրապարակել
Պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից Բերձոր-Շուշի ճանապարհահատվածի Լիսագորի հատվածը մաքրվել է հակառակորդի դիվերսիոն խմբերից:
ՊԲ-ն հայտարարություն էր տարածել, որ այսօր Քարին տակի և Լիսագորի հատվածներում նկատված թշնամական փոքր խմբերը ոչնչացվել են մեր դիպուկահարների և այլ կրակային միջոցների դիպուկ կրակով:
Ավստրալիայի Հոլոքոստի և ցեղասպանության ուսումնասիրությունների ինստիտուտն (AIHGS) Արցախի ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի գործողություններում ցեղասպանության վտանգ է տեսնում: Այս մասին ասված է Ավստրալիայի կառավարությանն ուղղված ինստիտուտի ուղերձում:
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը միջազգային կառույցների և կազմակերպությունների հետ շփվելիս եկել է այն եզրակացության, որ չնայած շատերը ցավում են Արցախում տեղի ունեցող իրադարձությունների և կորուստների համար, սակայն որևէ գործողություն չեն անում:
Երեկ ամբողջ գիշեր մարտերը շարունակվել են, ոչ մի րոպե չեն դադարել, չնայած ակտիվությունը գնացել է նվազման:
Իրանագետ Վարդան Ոսկանյանի կարծիքով՝ իրանական կողմի ակնարկները չափազանց բարդ են և բազմաշերտ, և ըստ այդմ՝ ըստ նրա՝ երբ Իրանի նախագահ Հասան Ռուհանին հույս է հայտնում, որ Արցախում ծավալված պատերազմի արդյունքում երկրների աշխարհագրական սահմանները չեն փոխվի, ակնարկում է, որ հնարավոր է՝ թուրք-ադրբեջանական դաշինքը որոշակի սադրանքների գնա Մեղրիի տարածաշրջանի նկատմամբ: «Եթե ուշադիր լինենք իրանցի պաշտոնյաների հայտարարություններին, նաև […]
Խաղացե՛ք շախմատ՝ օգնելու համար Հայաստանին և Արցախին։ Մրցաշարը կմեկնարկի նոյեմբերի 14-ին և կավարտվի դեկտեմբերի 12-ին։ Հավաքված գումարն ուղարկվելու է Հայաստան համահայկական հիմնադրամին՝ himnadram.org:
Արծրուն Հովհաննիսյանը ներկայացնում է իրավիճակը ռազմաճակատում. Ուղիղ
«Ահաբեկչության վտանգն աշխարհում նոր ընկալում է ստանում, այդ հանգամանքը չի խոսում Ադրբեջանի օգտին»,- այս մասին մեզ հետ զրույցում ասաց ռուս ռազմական վերլուծաբան Վլադիմիր Եվսեևը՝ անդրադառնալով Արցախյան պատերազմի 40 օրերին, ռազմաճակատում ստեղծված իրավիճակին ու դիվանագիտական գործընթացի հաջողության հնարավորություններին։