ՅՈՒՆԵՍԿՕ-ի անդամ երկրների որոշման համաձայն, ամեն տարի նոյեմբերի առաջին հինգշաբթին նշվում է որպես Դպրոցներում բռնության և ահաբեկելու դեմ պայքարի միջազգային օր:
Բելգիայի հայ համայնքի ներկայացուցիչները Եվրոպական Միության արտաքին գործերի ծառայության Արևելյան գործընկերության երկրների հետ հարաբերությունների բաժնի` Հայաստանի, Ադրբեջանի և Բելառուսի հարցերով զբաղվող թիմի ղեկավար Ջիանմարկո Սկուպայի հետ քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող մի շարք հարցեր:
Այսօր ադրբեջանա-արցախյան հակամարտության գոտում շարունակվել են մարտական գործողությունները, որի ընթացքում տարբեր ուղղություններով թշնամական ուժերը ձեռնարկել են հարձակման փորձեր, որոնք ՊԲ ստորաբաժանումների կողմից ձեռնարկված քայլերի արդյունքում չեզոքացվել են:
Իրանի Իսլամական Հանրապետության Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի բրիգադային գեներալ-մայոր Հոսեյն Սալամին հինգշաբթի օրը ստուգել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտուն հարակից Իրանի հյուսիսարևմտյան սահմանները:
Հոկտեմբերի 29-ին ՄԻՊ-ը տեղեկացրեց, որ Ադրբեջանի իշխանությունները հայտնել են, թե իբր հայկական կողմը հրաժարվել է ընդունել քաղաքացիական անձի՝ 84-ամյա Միշա Մելքումյանին: Արման Թաթոյանը վստահեցրել էր, որ այդ պնդումը չի համապատասխանում իրականությանը: Ավելի ուշ ՄԻՊ Արման Թաթոյանը հայտնեց, որ Միշա Մելքումյանը մահացել է: Հոկտեմբերի 30-ին արդեն Ադրբեջանը նրա դին փոխանցել էր հայկական կողմին:
Արցախում զոհված Վաղարշակ Սերյոժայի Գալստյանը դեկտեմբերի 14-ին կդառնար 31 տարեկան: Հարազատները 168.am-ի հետ զրույցում պատմեցին, որ նա ամուսնացած էր, ունի 7 տարեկան որդի: Պատերազմի լուրն իմանալուն պես ընկերոջ հետ շտապել էր Արցախ, սակայն այնտեղ թույլ չէին տվել դիրքեր բարձրանալ, ասել էին՝ ամենամեծ օգնությունն այդ պահին այն կլինի, որ արցախցի երեխաներին տեղափոխեն Հայաստան:
Այսօր՝ նոյեմբերի 5-ին, զինված ուժերի տոնացույցի համաձայն, ՊԲ-ի հետախույզներն ու հատուկ նշանակության ջոկատայինները ավանդաբար նշում են իրենց մասնագիտական տոնը:
ԱՄՆ Նյու Ջերսիի նահանգի Էնգլվուդ-Քլիֆսի քաղաքապետ Մարիո Կրանյակը նոյեմբերի 4-ին քաղաքապետարանի անունից բանաձև է ընդունել ՝ ճանաչելով Արցախի Հանրապետությունը և նրա ինքնորոշման անքակտելի իրավունքը, ինչպես նաև դատապարտելով ադրբեջանական և թուրքական հարձակումները Արցախի հայերի վրա:
Մերձավոր Արևելքից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի միջազգային ահաբեկչական կազմակերպությունների անդամների տեղափոխումը չի կարող լրջորեն չանհանգստացնել Ռուսաստանին, քանի որ իրադարձությունների նման զարգացումը հեռանկարում հղի է Անդրկովկասում ահաբեկչական նոր անկլավի ձևավորմամբ:
Օրվա ընթացքում թշնամական կողմը շարունակել է խաղաղ բնակավայրերի թիրախավորման իր ծրագիրը։
Հոկտեմբերի 29-ին ՊՆ-ն հանրությանը տեղեկացրեց, որ ՌԴ բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին են փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում 30 զոհված հայ զինծառայողների մարմինները:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը խոստովանել է, որ ադրբեջանական բանակը թիրախավորել է Արցախի Հանրապետության քաղաքները: Այս մասին Ալիևն ասել է իսպանական EFE գործակալությանը տված հարցազրույցում, նշելով, թե իբր հոկտեմբերի 10-ից հետո Ադրբեջանը դադարեցրել է քաղաքացիական բնակավայրերի թիրախավորումը:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն, օգտագործելով իսպանական EFE գործակալության հարթակը, բացահայտ ստել է` խեղաթյուրելով Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարարության հայտարարությունը: Հարցազրույցում Ալիևն ասել է, թե ՌԴ արտգործնախարարությունն իր հայտարարությունում նշել է, որ պատերազմն ընթանում է Ադրբեջանի Հանրապետության տարածքում, սակայն նման ձևակերպում այդ հայտարարությունում չի եղել:
Իրանը լրացուցիչ ստորաբաժանումներ եւ զրահատեխնիկա է տեղափոխում դեպի Լեռնային Ղարաբաղի հետ սահման: Իրանական «Azariha» տելեգրամ ալիքը տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է զրահատեխնիկայի և ստորաբաժանումների մեծ շարասյունը շարժվում դեպի սահման:
Թուրքական պետական հեռուստաընկերությունը, ուղիղ եթերում ներկայացնելով պատերազմական վերջին զարգացումները Արցախում, սկանդալային վրիպում է թույլ տվել՝ շեղվելով թուրք-ադրբեջանական քարոզչական կեղծիքից։ Թուրքագետ Վարուժան Գեղամյանը նկատել և սոցցանցում կիսվել է այդ տեսագրությունից վերցված լուսանկարով։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։
Ռուսաստանը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին կոչ է անում հանդուրժողականություն ցուցաբերել, խուսափել քաղաքացիական բնակչությանը հարվածներ հասցնելուց, թույլ չտալ արտաքին ուժերի միջամտություն: Այսօր կայացած ճեպազրույցի ընթացքում այս մասին ասաց ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
168.am-ի հետ զրույցում «Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի հաղորդակցության ծրագրերի պատասխանատու Զառա Ամատունին տեղեկացրեց, որ հոկտեմբերի 29-ից հետո դիերի ու գերիների փոխանակման որևէ գործընթաց տեղի չի ունեցել։
Քննչական կոմիտեի քրեագիտական վարչության պետ Ռաֆայել Վարդանյանի փոխանցմամբ՝ վերջին ճշգրտված տեղեկությունների համաձայն՝ սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի սանձազերծած գործողությունների հետևանքով Ադրբեջանի իշխանության ենթակայության տակ կա 21 ռազմագերի:
Հոկտեմբերի 30-ի գիշերն ադրբեջանական ուժերն Արցախի անտառային տարածքներում, որտեղ խաղաղ բնակիչներ են պատսպարվում, կիրառել են Ժնևյան կոնվենցիայով արգելված և քիմիական զենքի տարրեր՝ սպիտակ ֆոսֆոր պարունակող զինատեսակ։
Հոկտեմբերի 31-ին ՀՀ ԱԳՆ-ն հրապարակեց հաղորդագրություն այն մասին, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նամակ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին՝ մանրամասն ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի դեմ ադրբեջանաթուրքական ռազմական ագրեսիայի հետևանքով ստեղծված իրադրությունը և առաջացած մարտահրավերները։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության՝ ՀՀ վարչապետը դիմել է ՌԴ նախագահին՝ հիմք ընդունելով Հայաստանի և Ռուսաստանի միջև դաշնակցային հարաբերությունները և 1997թ. օգոստոսի 29-ի «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ աջակցության մասին» պայմանագրի 2-րդ հոդվածը:
Մինչ Թուրքիան սիրիացի վարձկանների 230 հոգանոց նոր խումբ է ուղարկել Ադրբեջան՝ Լեռնային Ղարաբաղի դեմ կռվելու, 342 զինյալ թողել է ամեն ինչ և վերադարձել է տուն: Այդ մասին հաղորդում է Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնը:
Այս խնդրի լուծումը ռազմադաշտում է, սա ճշմարտություն է, որը պետք է ակնհայտ լինի բոլորիս համար և կախված մեր հաջողություններից: Ես կարծում եմ, որ բոլորս զգում ենք, որ մոտ ապագայում լինելու է բեկում, էապես փոխվելու է ամեն ինչ։ Այս մասին Ազգային ժողովում այսօր ասաց Արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ շեշտելով, որ կործանարար կարող է լինել բոլորիս համար այն միտքը, որ կարող ենք մեր հույսը դնել ուրիշի վրա և ակնկալել, որ ուրիշը պետք է գա և պայքարի մեր հողի համար։
Ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի անվան եզդիական կամավորական ջոկատը մեկնում է առաջնագիծ: «Զինուժ մեդիա»-ի ռեպորտաժում ջոկատի հրամանատարը նշում է, որ իրենք մեկնում են լինել-չլինելու պայքար մղելու:
Իտալիայի Դրենա և Բլեջջո Սուպերիորե համայնքները ճանաչել են Արցախի անկախությունը: Այս մասին տեղեկացանք Իտալիայում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջից:
Հոկտեմբերի 5-ին առաջնագծում վիրավորված Դավիթի քայլքը բարելավվել է, ցավը նվազել է, հոդերի շարժումները մոտեցել են նորմային: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը՝ տեղադրելով նաեւ վիդեոհոլովակ:
Քիչ առաջ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարություն տարածեց, որտեղ տեղեկացնում է, որ այցելել է Շուշի, հանդիպել քաղաքի պաշտպանների հետ, տեղում քննարկել թշնամու բազմաքանակ ուժերի դեմ մեր պայքարի ռազմավարությունը:
Արդեն 40 օր է՝ Արցախում մնացած կանայք, երեխաներն ու տարեց մարդիկ բնակվում են նկուղներում: Այսօր ՀՀ-ում Գերմանիայի դեսպանատան առջև ակցիա իրականացնող կանանցից մեկը պատմեց, թե ի՞նչ են լսում, զգում այնտեղ գտնվողները:
Տեսանյութում նշվում է, որ հակառակ Ժնևյան պայմանավորվածությունների, հարյուրավոր արկեր են ընկնում հինավուրց Շուշի քաղաքի վրա:
2020 թվականի սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով «Արիության համար» մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ:
Արցախում պատերազմական գործողությունները շուտով կբոլորեն 40 օրը։ Ռազմաճակատում կարծես իրավիճակը պարզ է, ադրբեջանական-թուրքական-ահաբեկչական խմբերը, հատկապես հարավային ուղղությամբ, ճեղքում են կատարել և զբաղեցրել մեծ թվով բնակավայրեր, որոնք դեռ մինչև երկու ամիս առաջ Արցախի լիակատար վերահսկողության ներքո էին։