
Ռուս խաղաղապահներն Արցախում ավելի քան 1800 հա տարածք են ականազերծել. ՌԴ ՊՆ

Արցախում ռուս խաղաղապահ զորամիավորման ականազերծող ստորաբաժանումները շարունակում են աշխատանքներն Արցախում:
Ըստ ՌԴ ՊՆ հաղորդագրության՝ 2020թ. նոյեմբերի 23-ից ռուսական խաղաղապահ ուժերի ինժեներական ստորաբաժանումների կողմից իրականացված գործողության ընթացքում ականազերծվել է 1873 հա տարածք, 575 կմ ճանապարհ, 1658 շինություն, այդ թվում՝ 30 սոցիալապես նշանակալի օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 25 379 պայթուցիկ առարկա:
Հայտնաբերված պայթյունավտանգ առարկաները և չաշխատող զինամթերքը դուրս են բերվում և ոչնչացվում են, հաղորդում է գերատեսչությունը։