
Մեկնարկել է Ստեփանակերտի դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը

Սկսվել է Ստեփանակերտի հանրակրթական դպրոցների առաջին դասարանցիների առցանց ընդունելությունը imdproc.nk.am կայքէջում։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունից:
«Եթե չունեք համապատասխան տեխնիկական միջոց կամ չեք կարողանում ինքնուրույն լրացնել հայտը, կարող եք դիմել համապատասխան դպրոցի օպերատորի օգնությանը»,-նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։