Այ տղա, դուք ամոթ չեք անո՞ւմ, ԱԺ-ում էս ի՞նչ է կատարվում, դրանք հայ չե՞ն. ակցիայի մասնակից
«Ասում է՝ միտինգ եք անում Հրապարակում, գնացեք Ռուսաստանի դեսպանատան դիմաց: Ռուսաստանի դեսպանատունը ստեղ ի՞նչ կապ ունի: Ոնց որ ասես՝ երեխա եմ ուզում ունենամ, ի վիճակի չեմ, ռուսներին դիմեմ: Այ քեզ բան»,- Կառավարության մոտ բողոքի ակցիայի ժամանակ ասաց քաղաքացիներից մեկը՝ խոսքն ուղղելով իշխանական պատգամավորներին:
Նա նշեց, որ մի տոնածառի լույս են միացնում, 50.000 մարդ է հավաքվում, ազգին պաշտպանելու համար չենք կարողանում մի 30.000 հավաքենք:
«Ասում ա՝ ինձ ասում են՝ թուրք, ես չեմ նեղանում: Էհ, ինձ էլ ասում են՝ հայ, ես չեմ նեղանում: Դա ի՞նչ համեմատություն է, ի՞նչ ասելու բան է»,- դժգոհեց քաղաքացին:
Մանրամասները՝ տեսանյութում