«Այս հոդվածով Ադրբեջանը խոստովանում է, որ իրենք պայմանագրային պարտավորություններ ունեն բրիտանական ընկերության առաջ մի հանքի հետ կապված, որը իրենց վերահսկողության տակ չէ»

Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Այսօր արդեն ադրբեջանական մամուլն է անդրադարձել Կաշեն–Դրմբոն հանքի հետ կապված գործարքին: Ադրբեջանական Minval.az կայքը իր հոդվածում նշում է. «2021 թվականի հոկտեմբերի 30-ին Ադրբեջանի կառավարությունը բրիտանական Anglo Asian Mining ընկերության հետ պայմանագիր է կնքել մի քանի նոր հանքավայրերի, այդ թվում ՝ Ղըզըլբուլագի և Դեմիրլիի (Կաշեն և Դրմբոն) հանքավայրերի մշակման համար, որոնք գտնվում են Ադրբեջանի ղարաբաղյան տնտեսական շրջանում (Արցախի Մարտակերտի շրջանում):

Պայմանագրի կնքումից հետո ընկերությունում հայտարարել են, որ «Ադրբեջանի կառավարությունը բոլոր ջանքերը կգործադրի Գըզըլբուլագի և Դեմիրլիի (Կաշեն և Դրմբոն) պայմանագրային հատվածներին ֆիզիկական հասանելիություն ապահովելու համար»:

Հոդվածը մնացած հատվածը քարոզչական աղբ է՝ Ռուբեն Վարդանյանի և Վոլկովի «բիզնես կապերի» մասին:

Այս հոդվածով Ադրբեջանը խոստովանում է, որ իրենք պայմանագրային պարտավորություններ ունեն բրիտանական ընկերության առաջ մի հանքի հետ կապված, որը իրենց վերահսկողության տակ չէ: Եվ այսօր Արցախը հումանիտար աղետի առջև է նաև այս պատճառով»:

 

Տեսանյութեր

Լրահոս